Գլխավոր էջ Uncategorized Ծխելու դեմ պայքարի նոր միջոց Ֆրանսիայից

Ծխելու դեմ պայքարի նոր միջոց Ֆրանսիայից

623
0

Ֆրանսիայի առողջապահության նախարարը առաջարկում է ծխելու դեմ պայքարել այգիներում ծխելն արգելու եղանակով։ Այս մասին տեղկանում ենք հ Radio France International-ից: Այս միտքը նախարարը հայտնել է Le Journal du Dimanche ամսագրի հետ հարցազրույցում՝ նշելով, որ ծխելու արգելքի նախաձեռնությունը պետք է լինի քաղաքների կողմից և ոչ թե՝ պետության:

Նախարարը կարծում է, որ որքան շատ վայրերում արգելվի ծխելը այնքան ավելի արդյունավետ կլինի ծխելու դեմ պայքարը։

  • Օրինաչափ չեմ համարում այն, որ հայրերը, մայրերը, դայակները այգիներում ծխում են և այն տեսնում են երեխաները¦

Ֆրանսիայի որոշ քաղաքներում արդեն գոյություն ունի լողափին ծխելու արգելքը, օրինակ՝ Նիցցայի որոշ լողափերին և Սեն Մալոյում:

Լրատվամիջոցը նաև հավելում է, որ հունիսի 15-ից Ֆրանսիայում ծխախոտի գներն աճել են, և այժմ ամենաէժան ծխախոտի տուփն արժե 6.30 եվրո, հայկական դրամով մոտ 3340 դրամ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ