Գլխավոր էջ Գլխավոր Ավելորդ քաշ, անօգուտ դիետաներ, թանկարժեք մարզասարքեր և անորեքսիա՝ հոգեկան հիվանդություն

Ավելորդ քաշ, անօգուտ դիետաներ, թանկարժեք մարզասարքեր և անորեքսիա՝ հոգեկան հիվանդություն

4638
0

Ամբողջ աշհարհում բնակչության մահացության թվի 5%- ը բաժին է հասնում ավելորդ քաշին։ Գեղեցկությունը ևս զոհեր է պահանջում։ Մարդիկ ինչեր ասես, որ չեն անում ավելորդ քաշից ազատվելու և բարեկազմ մարմին ունենալու համար։ Անվերջ դետիաներ, հաբեր, սննդային հավելումներ, մարզումներ և այն։ Փորձարկվում են ընդունելի և ոչ ընդունելի գրեթե բոլոր տարբերակաները և այս ամենը ամենաթանկի՝ առողջության հաշվին։ Ինչպես սնվել, որպիսի չվնասենք առաղջությունը եւ հասնենք ցանկալի արդյունքի։ սննդաբան Լիդիա Այվազյանն  առաջարկում է ճիստ սնվել: Օգտագործել բազմազան սնունդ և՛ ածխաջրեր, և՛ ճարպեր, և՛ սպիտակուցներ: Երբեմն- երբեմն ինքն էլ օգտվում «ֆաստ-ֆուդ» ասածից: Մի քիչ չարաշահել և «չի կարելիներից» օգտվել նույնիսկ անհրաժեշտ է:

Դիետաների տեսակները տարբեր են և յուրաքանչյունրը յուրովի է վնասում կամ օգնում։ Համցանցում կարելի է գտնել բարեկազմ մարմին ունենալու ամենատարբեր լուծումներ, որոնք այնքան էլ մատչել չեն։ Բժշկական կրթությամբ կամ առանց դրա՝ սեփական օրինակով գրում և վաճառում են դետիաներ,որոնք միջինում արժեն 30․000-ից միչև 80․000 դրամ։ Դրանց գովազդման եւ վաճառք ապահովելու համար հաճախ օգտագործում են համաշհարհային աստղերի անունները։ Օրինակ ՝ այս դիետան Անջելիա Ջոլիին օգնեց նիհարել 7 օր-ում 10 կգ։ Կամ Քիմ Քարդաշյանը օրական ստանում 1800 կալորիա, որը շատ չէ և ունի նման կազմվածք։ Սննդաբանի կարծիքով իդեալական կառուցվածքի հասնելու համար անհրաժեշտ է, որ ընդունած կալորիան եւ ծախսած էներգիան հավասարկշռեն։ Կան նաև մարդիկ, որ ցանկանում են ավելացնել քաշը։

Բոլորս էլ լսել ենք անորեքսիա նյարդայն – հոգեկան հիավանդության մասին։ Էնդոկրինոլոգ Սերգեյ Ներսիսյանը պարզաբանում է սասափելի հիվանդության պատճառներն ու հետևանքները։

«Դա այն է, երբ մարդն ինքն իր կամքով հրաժարվում է սնունդ ընդունելուց: Այդ կերպ հիվնադանում է, մարդու ողջ օրգանիզմը: Առանց հոգեբույժի էնդոկրինոլոգը միայնակ բուժել չի կարողանա: սովարաբար սկսում ենք քիչ քանակի սնունդից՝ հասցնելով այն նորմայի: Եթե իհարկե կա ցանկություն, եթե բուժվողը ապաքինման ցանկություն չունի, նրան օգնելը գրեթե անհնար է:»

Առուղջությունը այնքան էլ վտանգված չէ, երբ օգտվում ենք տարբեր մարզասարքերից, հեռուսատեսային առաջարկներից և գնում ենք թանկարաժեք մարզասարքեր։ Սրանք ունակ են նիհարեցնել միայն դրամապանակն ու որպես կանոն ոտնահարում են սպառողների իրավունքները։ 19․900 դրամից միչև 15․000 դոլար արժողությամբ մարզարասքերը, որքանով են օգնում հասնել ցանկալի արդյունքի․ հարցն այդպես էլ մնում է  անպատասխան։  Իսկ մարզումների գները մեր երկրում տանատանվում է 12 պարապունքը 20 ․000 դրամից միչև տարեկան փաթերներ, որոնց արժեքը գերազանցում է կես միլիոն դրամը։ Լիդիա Այվազյանը  առողջությունը չվտանգելու համար խորհուրդ է տալիս չօգտվել բժշկական կրթություն չունեցող մարզիչների ծառայություններից, որոնք առաջարկում են սեփական դիետաները։ <Ռեբոկ> սպորտային ակումբի մարզիչ Սևակ Մարգարյանը հակադարձում է։

«Մարզիչները ավելի լավ գիտեն ինչպես հասնել ցանկալի արդյունքի, նրանք կարող են ճիշտ վարժությւոններ նշանակել, մարմնի տարբեր հատվածներում ցանկալի արդյունք ստանալու համար: Սննդակարգում  ինքս էլ եմ խորհուրդ տալիս օգտագարծել բազմազան սննդատեսակներ, սակայն յուրաքանչյուրին մոտենում եմ անհատապես և աշխատանքիս արդյունքը գոհունակ այցելուներս են»:

Կան նաև նիհարեցնող հաբեր, որոնցից միայն մեկը գրանցում ունի։ Ամերկյան միայն մի կամակերպությաննն է վերապահված գրանցել նմնան հաբեր։  Մեզ հանդիպած կամ ինտերնետ ծառայությամբ առաջարկվող դեղամիջոցները օգտագործելիս բաղադրությունը անհայտ է։ Յուրքանչյուր անհատի օրգանիզմ տարբեր է և յուրովի կարելի, ու այսպիսով արդյոք կարելի՞ է նույն անձին նշանակել օրվա միևնույն ռեժիմը և օրական քանի ժամ է անհարժեշտ ծախսել մարզասարքերի վրա՝ գեղեցիկ կազմվածք ունենալու և զուգահեռ առողջ ապրելու համար։ Սննդաբանն ու մարզիչը այստեղ համամիտ են, կարծում են յուրաքանչյուր անձի անհատական մոտեցում է անհրաժեշտ:

Այն, որ մարզվելը և ճիշտ սննդակարգ պահպանելը փոխկապակցված են Տիգրանը համոզվել է սեփական փորձով։ Երբեք առողջական խնդիրներ չի ունեցել և երբեմն- երբեմն իրեն թույլ է տալիս օգտվել ոչ այնքան օգտակար սնունդից՝ Ֆաստ Ֆուդից։

«Մարզվում եմ ամեն օր, մարզիչս Սևակն է: Ես հայ տղամարդկանց նման մեծ որովայն չունեմ, բայց ինչպես բոլորը ես էլ սիրում քեբաբ, շաուրմա, խորված, որոնք գիարցնում են և  նույնիսկ ճարպակալման են հանգեցնում: Որ օրը ուտում եմ սիրելի սնունդս մի քիչ ավելի շատ եմ մարզումների ժամանակ տրամադրում, նաև հաջորդող մի քանի օրը փորձում եմ յուղոտ սննդից չօգտվել, այդպես բալանսավորվում է և ամեն ինչ իր տեղն է ընկում»:

Առողջ սնունդն ու մարզումները փոխկապակցված են, իսկ դրանց համադրությունը կոչվում է «ՑԱՆԿԱԼԻ ԱՐԴՅՈՒՆՔ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ