Գլխավոր էջ Նորություններ Սիրտս ցավում է քո համար, հիմա դու ես գլուխդ դրել ուսիս ու...

Սիրտս ցավում է քո համար, հիմա դու ես գլուխդ դրել ուսիս ու լուռ արտասվում․ Բիչախչյան

1036
0

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«ՀԱՅՐԵՆԻՔՍ

Սիրտս ցավում է քո համար: Չէէէ, սա թուլության ճիչ չէ կամ անհույս շարժումներ: Հիշում եմ, երբ ինձ մենակ էի զգում, գլուխս դնում էի ուսիդ ՀԱՅՐԵՆԻՔՍ, ուժ էի ստանում, առավոտ արթնանալուց լույս էի տեսնում, շնչում մաքուր օդ:

Այսօր հակառակն է, սիրտդ վիրավոր է ՀԱՅՐԵՆԻՔՍ: Դու ես գլուխդ դրել ուսիս ու լուռ արտասվում: Դու ես ինձանից, հասարակ մահկանացուիցս ուժ ուզում, մնացել ես մենակ, լքված:

Կորել է ժպիտդ, խամրել լույսդ»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ