Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի․ Ղազինյան

Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի․ Ղազինյան

311
0

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այլևս կասկած չի հարուցում այն փաստը, որ Հայաստանում քաղաքական որոշում է եղել Շուշին հանձնել առանց մարտերի:

Ու հանձնումը պետք է տեղի ունենար հենց նոյեմբերի 9-ին՝ ադրբեջանի դրոշի օրը, ինչը գեղեցիկ փաթեթավորված նվեր էր ադրբեջանին: ՌԴ բոլոր ջանքերը կասեցնել այդ արհավիրքը մերժում էր ստանում Փաշինյանի կողմից:

Դա նշանակում է, որ ՀՀ զինված ուժերը չեն ապահովել անառիկ բերդ Շուշիի անհրաժեշտ պաշտպանությունը, այլ դա թողել են բացառապես հայրենասեր ու քաջարի կամավորականների ուսերին:

Բայց ինչ աստիճանի ստոր ու տականք պետք է լինես, որ Շուշիի պաշտպանության եկած հայրենասեր տղերքին չասես, տղե՛րք, իզուր մի կռվեք, Շուշին դժբախտ ու դժգույն քաղաք է, և այն արդեն հանձնած է առանց մարտերի:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ