Գլխավոր էջ Նորություններ Հայաստանի ղեկավարությունը հաստատեց Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման եւ խորացման ուղին․ Լավրով

Հայաստանի ղեկավարությունը հաստատեց Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման եւ խորացման ուղին․ Լավրով

307
0

Հայաստանի ղեկավարությունը հաստատեց Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման եւ խորացման ուղին: Այս մասին նոյեմբերի 21-ին Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Մենք մեր այցը գնահատում ենք որպես նախագահ Պուտինի արդեն բազմիցս արտահայտած աջակցության հաստատում Հայաստանում հասարակության կայունությունն ապահովելու ուղղությամբ գործադրվող ջանքերին եւ որպես մեր աջակցության դրսեւորում այն ուղուն, որին Հայաստանի ղեկավարությունը, վարչապետը, նախագահը հետեւում են՝ պաշտպանելու համար նոյեմբերին 9-ի հայտարարությունը, որը թույլ տվեց դադարեցնել արյունահեղությունը եւ անցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներին»,- հավելեց նախարարը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ