Գլխավոր էջ Նորություններ Ինչ է նշանակում ամեն օր կամ օրը մեջ գալ Ազատության հրապարակ, հանրահավաք...

Ինչ է նշանակում ամեն օր կամ օրը մեջ գալ Ազատության հրապարակ, հանրահավաք անել ու ցրվել տներով․ Արշալույս Մղդեսյան

495
0

Լրագրող Արշալույս Մղդեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ընդդիմության հանրահավաքների մասին։ Եթե իսկապես նպատակ եք դրել հանսել Փաշինյանի հրաժարականին, ապա քաղաքականապես կոնտրպրոդուկտիվ է իրեն անվանել “դավաճան”։
Մարդկանց մի մեծ շերտ կա, որ ժամանակին աջակցել է Փաշինյանին, հիմա հայտնի պատճառներով դժգոհ է, սակայն դավաճան էլ չի համարում։ Քանի դեռ էդ շերտը դուրս չի եկել փողոց, քանի դեռ Արարատի, Վայոց Ձորի, Արմավիրի գյուղերից մարդիկ Վոլգայի ու ժիգուլու կուզովներին հելած չեն գալիս Երևան` հանրահավաքի, դժվար թե մի բան ստացվի։ Իսկ էդ մարդիկ Փաշինյանին “դավաճան” չեն համարում, ավելին` չեն գնա տենց համարողների հետևից։
Իսկ հետո, ինչ է նշանակում ամեն օր կամ օրը մեջ գալ Ազատության հրապարակ, հանրահավաք անել ու ցրվել տներով։ Չեմ հիշում մի դեպք, որ պայքարի էս մեթոդով Հայաստանում իշխանափոխություն եղած լինի։ Հակառակը, էս գործելաոճով ընդդիմությունը մշտապես տապալվել է։

Մարդկանց ոտքի հանելու այլ գաղափարներ դրեք` կարճ, բայց հասկանալի ու ընկալելի լայն զանգվածների համար։ Հրապարակ հանեք նոր մարդկանց, աշխատեք խոսքի վրա, նախընտրելի է, որ գործընթացը տանի մեկ մարդ, որն էլ կդառնա բողոքի դեմքը։
2018֊ին Հայաստանում հեղափոխությունն անշրջելի դարձավ այն ժամանակ, երբ գյուղը ոտքի կանգնեց, մարդիկ ավտոների վրա հելած հազարներով գալիս էին Երևան։ Նիկոլն այն ժամանակ արթնացրեց բողոքը, որը շատ շատ տարածված էր։
Ժամանակին Եգիպտոսում հեղափոխությունը եղավ, երբ ֆիլլախները ուղտերով եկան Թահրիրի հրապարակ։ Սա է»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ