Գլխավոր էջ Նորություններ Իմքայլական պատգամավորը արձագանքում է Տարոն Տոնոյանի մեղադրանքին

Իմքայլական պատգամավորը արձագանքում է Տարոն Տոնոյանի մեղադրանքին

510
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանի հնչեցրած մեղադրանքին, որ պատրեազմի օրերին ինքը Արցախից փախցրել, Հայաստան է բերել Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը։

«Այսօր Ազատության հրապարակում ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը հայտարարել է, որ ես դիրքերից փախցրել եմ Արարատի մարզպետարանի աշխատակցի եղբորը:

Ես հազվադեպ եմ արձագանքում իմ հասցեին ուղղված տարաբնույթ հայտարարություններին, բայց սա այն դեպքն է, որ հաշվի առնելով Տարոն Տոնոյանի անցած ուղու նկատմամբ իմ խորին հարգանքը՝ չեմ կարող չարձագանքել:

Այո, հոկտեմբերի 2-ին ես եղել եմ Հադրութում, մասնավորապես՝ հոսպիտալում՝ իրեն փոխանցելու x կազմակերպության հավաքագրած բժշկական պարագաներ: Մնացած սննդամթերքն ու դեղորայքը պետք է տանեի այլ հասցեով: Հոսպիտալում եղած ժամանակահատվածում իր նշած անձնավորությունը, ում ես առաջին անգամ էի հանդիպում, ճանաչել է ինձ, կապվել Արարատի մարզի բնակիչներից մեկի հետ, ով ինձ զանգահարել է և խնդրել, որպեսզի օգնեմ նրան առողջական խնդիրների հետ կապված:

Ըստ իրեն՝ պայթել էր ստամոքսի խոցը: Նկատելով տվյալ անձնավորության ծանր հոգեբանական իրավիճակը՝ որոշեցի հասցնել նրան Ստեփանակերտի հոսպիտալ: Ճանապարհին նա խնդրեց, ոչ թե տանել իրեն Ստեփանակերտ, այլ Բերձոր և արդեն Բերձորում ինձ համար անակնկալ նա ասաց, որ ցանկանում է վերադառնալ Հայաստան և ստուգվել իրեն բուժող բժիշկների մոտ: Ես խնդրեցի ցույց տալ բժշկական ուղեգիրն ու զինվորական գրքույկը և պարզվեց, որ երկուսն էլ բացակայում էին: Այդ պահին ես նրան ասացի, որ դու դասալքության ճանապարհին ես, իջեցրի մեքենայից և հորդորեցի ներկայանալ զինվորական մարմիններին:

Այժմ պաշտոնապես հայտարարում եմ, որ տվյալ անձն իմ օգնությամբ չի հատել անցակետը և ես խոստանում եմ հետամուտ լինել այդ անձի հետ կապված դեպքի հետագա զարգացումների բացահայտմանը»,– գրել է նա:

Նշենք, որ այսօր Ազտության հրապարակում Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ժամանակ ռազմական բժիշկ Տարոն Տոնոյանը պատմել էր, որ հոկտեմբերի 2–ին Արցախում հանդիպել է Հովիկ Աղազարյանին։ «Հետն էլ մի հատ կասկով, թմբլիկ, եղբայրը Արարատի մարզպետարանում էր աշխատում, վերջում փախցրեց դասալիք շան տղուն, բերեց Երեւան։ Փաստերով եմ խոսում, թող կանչեն, պատասխանը տամ։ Մի քանի օր առաջ էդ դասալիք էշն էստեղ կառավարության դիմաց կանգնած իր նման մի քանի թափթփուկներով պաշտպանում էր Նիկոլ Փաշինյանին»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ