Գլխավոր էջ Նորություններ Սենեգալում մաշկի առեղծվածային հիվանդություն է տարածվել

Սենեգալում մաշկի առեղծվածային հիվանդություն է տարածվել

463
0

Սենեգալում ավելի քան հինգ հարյուր ձկնորս  մաշկի առեղծվածային  հիվանդություն է  ձեռք բերել ծովից վերադառնալուց հետո:  Ձկնորսներն  ունեն դեմքի, վերջույթների  վնասվածքներ:  Նրանք ունեցել են նաև բարձր ջերմություն և գլխացավ:

Ըստ տեղեկությունների՝ առաջին դեպքը գրանցվել է նոյեմբերի 12-ին: Սոցիալական ցանցերում տարածված հիվանդների լուսանկարները  ցույց են տալիս այտուցված ու բշտիկներով շրթունքներ, ձեռքներին ՝ մեծ պզուկներ: Թե ինչից են առաջացել այդ այտուցները դեռ հայտնի չէ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ