ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ռուսական կողմը ակնկալում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն մեծ ակտիվություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղում հուշարձանների պահպանության հարցում:Այս մասին Սերգեյ Լավրովն ասել է Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում:
Լավրովը հիշեցրել է, որ նախօրեին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարի հետ խոսել է կազմակերպության իր ծառայությունները առաջարկելու նախաձեռնողականության, Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ գտնվող կրոնական , մշակութային և քաղաքակրթական ժառանգության պահպանության մասին: Դա, ըստ ՌԴ ԱԳՆ-ի աշխարհի հնագույն տարածաշրջանում կլինի միջէթնիկ և միջկրոնական հաշտեցմանն ուղղված մեծ ներդրում:
«Ակնկալում ենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ավելի մեծ ակտիվություն կցուցաբերի , քան մինչ այս Սիրիայում՝ Հալեպում և Պալմիրայում, պատմական հուշարձանների պահպանության մասին հնչած բազմաթիվ ուղերձների դեպքում էր, երբ մեր ընկերները ՅՈՒՆԵՍԿՕ-ից ոչ այնքան մեծ ակտիվություն ցուցաբերեցին »,- նշել է Լավրովը:
Նշենք ,այսօր Երևանում անցկացվեց ռուսական միջգերատեսչական հանձնաժողովի նիստը , որի կազմում էին ՌԴ փոխվարչապետներ Ալեքսանդր Նովակը և Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, «Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան: