Գլխավոր էջ Medmedia TV «Էտ Ձեր գնահատականները, Ձեզ պահեք»․ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ

«Էտ Ձեր գնահատականները, Ձեզ պահեք»․ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ

7962
0

Օրերս մամուլում լուրեր շրջանառվեցին, որ Չինաստանից Հայաստան են ժամանել երկու քաղաքացիներ, որոնք Վրաստան- Հայաստան սահմանից, անմիջապես տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց։ Նրանց մոտ առկա է եղել կորոնավիրուսի կասկած։

Շրջանառվող լուրերը հունվարի 29-ի մամուլի ասուլիսի ժամանակ հաստատեցին ՀՀ ԱՆ փոխնախարար Լենա Նանուշյանը և ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը։  Մամուլը շարունակեց տարբեր վարկածներ հնչեցնել քաղաքացիների առողջական վիճակի, վիրուսակիր լինելու վերաբերյալ։ Խնդրին անդրադարձավ նաև առողջապահության նախարարությունը՝ դեպքի վերաբերյալ պարզաբանում հրապարակելուվ։

Լուրերի իսկությունը ևս մեկ անգամ ճշտելու, ազգային անվտանգությանը սպառնացող խնդրի մասին բարձրաձայնելու նպատակով MedMedia.am-ը այցելեց «Նորք» ինֆեկցիոն կլինիկա։ Լրագրողը ցանկություն է հայտնել տեսնել բուժող բժշկին և հիվանդների առողջական վիճակի մասին նոր տեղեկություններ ստանալ։

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի տնօրեն Մհեր Դավիդյանցի գործավարուհին հրաժարվել է տնօրենին տեղյակ պահել, որ լրագրող և օպերատոր են մոտեցել՝ պատճառաբանելով, որ տնօրենը տեսախցիկի միջոցով տեսնում է, վերջիններս այնտեղ են։ Տնօրենի տեսնելուն մոտ 30 րոպե սպասելուց հետո, գործավարուհին ստանում  է հաղորդագրություն և նկարահանող խմբին տեղյակ պահում, որ նկարահանման համար պետք է դիմել առողջապահության նախարարություն՝ ասելով որ բուժկենտրոնի տնօրեն Մհեր Դավիդյանցը կամ որևէ բժիշկ խոսելու, հարցազրույց տալու իրավունք չունի, քանի որ իրենք նախարարության ենթակայության տակ են աշխատում  և պարտավոր են համաձայնեցնել նախարարության հետ։

Եվս 30 րոպե պահանջվեց, մինչև հնարավոր եղավ կապ հաստատել նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի հետ, ով ասաց, որ իրենք այդպես են աշխատում,  տնօրենը կամ բժիշկը ունեն բուժելու իրավունք, իսկ հարցերին պատասխանում է նախարարությունը։ Լրագրողի այն պնդմանը, թե մամուլի խոսնակը բժիշկ չէ, չունի բժշկական կրթութույն, իսկ առողջական վիճակի մասին մասնագիտական գնահատական կարող են տալ միայն բուժող բժիշկը՝ Ալինա Նիկողոսյանը հակադարձում է, որ առողջական վիճակի մասին տվյալները գաղտնի են և հրապարակել չի կարելի։

Հիշեցնենք, որ բոլոր էթիկական նորմերը պահող մամուլի խոսնակը հենց ինքն է պարզաբանման մեջ առողջական վիճակի մասին տեղեկություւններ հրապարակել՝ հեռախոսազրույցում  նշում է, որ գերակա է եղել հանրային շահը, իսկ լրագորղի հրապարման դեպքում է հանրային շահ չկա՞։

Բժշկի՝ կարծիք արտահատելու, ազատ խոսքի իրավունքի մասին հարցերին ի պատասխան Ալինա Նիկողոսյանը բարկացած ասում է․ «Էտ Ձեր գնահատականները, Ձեզ պահեք»։

Հեռախոսազրույցը լրատվականը հրապարակում է ամբողջությամբ և հորդորում առողջապահության նախարարությանը զերծ մնալ բուժաշխատողների նկատմամբ վարչական լծակ կիրառելուց  և լրատվականների աշխատանքին խոչընդոտելուց։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ