Գլխավոր էջ Նորություններ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց. վաղը հիշատակի օր է

Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն ավարտվեց. վաղը հիշատակի օր է

308
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքն Ազատության հրապարակում ավարտվեց։ Հաջորդ հանրահավաքի մասին կհայտարարվի նախօրոք։

Վաղը հայտարարվում է հիշատակի օր:

«Ամեն մեկդ Եռաբլուրում լինի, եկեղեցում լինի, կանգնենք մեր նահատակների հարազատների  կողքին, որովհետեւ նրանք մենակ չեն, բոլորդ նրանց կողքին եք: Նրանց հիշատակը միշտ վառ է լինելու, կանցնի ժամանակ նրանց անունները հատիկ-հատիկ կփորագրվեն մեր պատմության դասագրքերում եւ հուշատախտակների վրա»,- հավաքվածներին դիմեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը։

Նշենք, որ ընդդիմադիր 17 կուսակցությունները պատրաստել են ճանապարհային քարտեզ, ըստ որի, վարչապետի հեռացումից հետո խորհրդարանը պետք է վարչապետ ընտրի, ժողովրդի կողմից վստահելի, պրոֆեսիոնալ մարդկանցով ձեւավորվի ազգային համաձայնության ժամանակավոր Կառավարություն, որն էլ կլուծի երեք խնդիր:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ