Գլխավոր էջ Նորություններ Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է կանգնեցնել ծերացումը

Գիտնականներին առաջին անգամ հաջողվել է կանգնեցնել ծերացումը

483
0

Թել Ավիվի համալսարանից գիտնականներին առաջին անգամ հաջողվել է կանգնեցնել ծերացումը հիպերբարիկ թթվածնային թերապիայի միջոցով, որը մեծացնում է տելոմերների երկարությունն ու օրգանիզմին օգնում ազատվել վնասված բջիջներից: Այս մասին ասվում է Aging ամսագրում:

Հետազոտության ընթացքում 64 տարեկան եւ բարձր տարիքի 35 կամավորներ 60 ամենօրյա հիպերբարիկ թթվածնային թերապիա սեանս են անցել: 30-րդ եւ 60-րդ սեանսի ժամանակ, ինչպես նաեւ կուրսի ավարտից հետո 1-2 շաբաթ անց մասնագետներն ուսումնասիրել են կամավորների արյան նմուշները:

Պարզվել է, որ թթվածնային թերապիան հանգեցրել է տելոմերների երկարության մեծացմանն ավելի քան 20 տոկոսով: Ընդ որում, առավել զգալի փոփոխություն է նկատվել B-բջիջներում, որոնց մոտ հետազոտության ավարտին տելոմերների երկարությունը մեծացել է 37 տոկոսով: Ընդ որում, գիտնականները նշել են ծերացող T-հելպերների եւ ցիտոտոքսիկ լիմֆոցիտների թվի նվազեցում 37 եւ 10 տոկոսով, համապատասխանաբար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ