Գլխավոր էջ Նորություններ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1193 նոր դեպք

Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1193 նոր դեպք

290
0

Նոյեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 124839 դեպք, որոնցից 92829-ն` առողջացած, 1931-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 29581 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 483652 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3207 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1193 նոր դեպք: Ունենք 2075 առողջացած և մահվան 31 դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 10 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 498 է:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ