Գլխավոր էջ Նորություններ Պուտինը խաղաղապահներին կոչ է արել թույլ չտալ կենցաղային կոնֆլիկտներ Ղարաբաղում

Պուտինը խաղաղապահներին կոչ է արել թույլ չտալ կենցաղային կոնֆլիկտներ Ղարաբաղում

440
0

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուս խաղաղապահներին կոչ է արել հարթել շփումները հայերի եւ ադրբեջանցիների հետ Լեռնային Ղարաբաղում, թույլ չտալ կենցաղային կոնֆլիկտներ եւ ապահովել հայկական բանակի կողմից ազատած շրջաններում կայունությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Պուտինն ուրբաթ օրը տեսակապով ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելության վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել: Հանդիպմանը զեկույցով հանդես է եկել ԼՂ-ում ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Որոշ շրջաններից, այդ թվում, օրինակ, Աղդամից, Լաչինից հայկական ստորաբաժանումների դուրսբերումից հետո այնտեղ մնում են խաղաղ քաղաքացիներ, հայեր: Պարզ է, որ մեր խաղաղապահները բաժանագծում են կանգնած»,-ասել է Պուտինը Մուրադովի զեկույցից հետո:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ