Գլխավոր էջ Նորություններ Եվրամիությունը 3 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը

Եվրամիությունը 3 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը

326
0

Եվրամիությունը 3 մլն եվրոյի չափով մարդասիրական օգնություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղի՝ հակամարտության հետեւանքով տուժած բնակչությանը: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվրահանձնաժողովը հայտարարել է Լեռնային Ղարաբաղում եւ դրա շուրջ հակամարտության հետեւանքով տուժած քաղաքացիական անձանց լրացուցիչ 3 մլն եվրոյի չափով մարդասիրական աջակցություն տրամադրելու մասին: Այդ ֆինանսավորումը կտրամադրվի ի հավելումն 900 հազար եվրոյի, որը տրամադրվել էր հոկտեմբերի սկզբին, երբ սկսվեցին մարտական գործողությունները»,-ասված է հայտարարության մեջ:

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ