Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 23 հազար...

Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 23 հազար դեպք

326
0

Ռուսաստանում կորոնավիրուսի համավարակի սկզբից ի վեր առաջին անգամ հայտնաբերվել է վարակի ավելի քան 23 հազար դեպք (23 610), 25․7 տոկոսի մոտ չեն եղել հիվանդության կլինիկական դրսևորումներ: Այս մասին հայտնում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մոնիթորինգի օպերատիվ շտաբը։

Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի ամենամեծ թիվը գրանցվել են Մոսկվայում (6438), Սանկտ Պետերբուրգում (2312), Մոսկվայի մարզում (880), Նիժնի Նովգորոդի մարզում (441):

Հայտնի է, որ վարակի զոհ է դարձել 463 մարդ, ընդհանուր առմամբ՝34 850 -ը։ Ընդ որում ՝ մեկ օրում բուժվել է 25 573 հիվանդ, ընդհանուր առմամբ՝ 1 526 656 մարդ։

Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 2 միլիոնը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ