Գլխավոր էջ Գլխավոր Քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու...

Քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ

958
0

«Այս պահի դրությամբ նոր կորոնավիրուսով (2019-nCoV) վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։

«Հայտում ենք, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։

Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։

Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր քաղաքացիներին իրենց հեռախոսահամարները և բնակության հասցեները ուղարկել ՀՀ դեսպանության էլեկտրոնային հասցեին` [email protected]՝ անմիջական կապի մեջ լինելու համար»,-նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը ՀՀ սահմանային անցման կետերում բարձր զգոնությամբ հետեւում է երկիր մուտք գործող բոլոր անձանց մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ կլինիկական ախտանշանների առկայությանը»։

Գրառումը՝ Տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ