Գլխավոր էջ Նորություններ Արմեն Սարգսյանին առաջարկում ենք քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց հետո, ձևավորել ժամանակավոր իշխանություն....

Արմեն Սարգսյանին առաջարկում ենք քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց հետո, ձևավորել ժամանակավոր իշխանություն. ՀԴԿ

282
0

Հայաստանի Դեմոկրատական Կուսակցությունը դատապարտում է իշխանությունների ծրագրավորված դավաճանական գործողությունները, որի արդյունքում հայ ժողովուրդը նոր արհավիրքի զոհ դարձավ: Այս մասին ասված է ՀԴԿ-ի՝ ՀՀ նախգահ Արմեն Սարգսյանին ուղղված դիմումում:

Դիմումի մեջ նաեւ ասվում է.

«Մենք ունենք համոզիչ փաստեր, որ Փաշինյանի ստորագրությունը եռակողմ հայտարարության տակ որևէ իրավական հիմք չունի և ենթակա է չեղարկրման:

Վերջին տասնամյակների ընթացքում մեր ազգն նման ստորացուցիչ վիճակում չի եղել, այն էլ մեկ մարդու դրսից ուղղորդված քայլերի պատճառով:

Մենք պահանջում ենք այսօրվա կառավարության հրաժարականը:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկում ենք օգտվել իր ՝ պետության գլուխ սահմանադրական կարգավիճակից, քաղաքական ուժերի հետ խորհրդակցելուց հետո, ձևավորել ժամանակավոր իշխանություն: Այդ քայլը հրամայական է, կառավարությունը պառալիզացված է, այս իրավիճակից կարող են օգտվել սադրիչներ և ժողավրդի արդարացի ցասումը պատճառ կարող է դառնա վտանգավոր բախումների:

Մեկ բան բացահայտ է ՝ վարկաբեկված, Հայ ժողովրդին թուրքի կողմից ստորացրած անձը երկիր կառավարելու իրավունք չունի:

Իշխանությունը ժողովրդինն է և նա, որպես պետության տեր ու խորհրդանիշ նոր ընտրություններով կորոշի ում է վստահում երկրիր կառավարելու անբեկանելի իրավունքը:

Միասնություն, համերաշխություն, հանուն մեր ժողովրդի հաղթանակի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ