Գլխավոր էջ Uncategorized ԱՀԿ-ն կարող Է MERS-ի դեմ պատվաստանյութերն օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԱՀԿ-ն կարող Է MERS-ի դեմ պատվաստանյութերն օգտագործել կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

2365
0

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կարող Է շնչուղիների մերձավորարեւելյան համախտանիշի կորոնավիուսի դեմ պատվաստանյութերի (MERS-CoV) մասին տեղեկավտությունն օգտագործել նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, որը հայտնվել Է Չինաստանի Ուհան քաղաքում:

Այդ մասին ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Թարիք Յազարեւիչի հայտարարությունը:

Յազարեւիչի խոսքով՝ ԱՀԿ-ն եւ նրա փորձագետները կարող են ուսումնասիրել MERS վիրուսի դեմ պատվաստանյութերը եւ դրա բուժման եղանակները՝ նոր կորոնավիրուսի դեմ հնարավոր օգտագործման համար: MERS կորոնավիրուսն առաջին անգամ նույնականացվել Է 2012 թվականին Սաուդյան Արաբիայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ այդ տիպի վիրուսով հիվանդացածների թվում մահացությունը հասնում Է 35 տոկոսի:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ