Ուհան քաղաքից անմիջապես հետո, որտեղ սկսվեց նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը, Չինաստանի Հուբեյի նահանգի ինը քաղաքներ հաղորդագրություններ են հրապարակել տրանսպորտային հաղորդակցության ժամանակավոր դադարեցման մասին:
Այն քաղաքների թիվը, որտեղ այս կամ այն չափով կանգնեցված Է տրանսպորտը, հասել Է տասի, ներառյալ Ուհանը (11 միլիոն մարդ), Չիբին (534 հազար մարդ), Էչժոուն (1,08 միլիոն), Հունանգանը (7,5 միլիոն), Սյանտաոն (1,6 միլիոն), Չժիցզյանը (550 հազար), Ցզյանցզյանը (963 հազար), Հուանշին (2,7 միլիոն), Էնշին (809 հազար) եւ Սյաննինը (2,5 միլիոն): Այս միջոցները վերաբերում են նահանգի ավելի քան 29,2 միլիոն բնակիչների: Ըստ վերջին տվյալների՝ փակված քաղաքների թիվը հասել Է 13-ի:
Ուհանում կարանտինն ամենախիստն Է: Հունվարի 23-ի ժամը 10:00-ից դադարել են երթեւեկել ավտոբուսները, լաստանավերը, մետրոն, քաղաք չեն թողնում մարդատար ավտոբուսներ եւ ջրային տրանսպորտ, քաղաքի օդանավակայանից մեկնաթռիչքները եւ երկաթուղային կայարաններից մեկնումները նույնպես չեղարկված են: Քաղաքի եւ երկրի իշխանությունները խորհուրդ են տալիս չժամանել այնտեղ եւ քաղաքից չմեկնել առանց հատուկ պատճառների: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին: