Գլխավոր էջ Uncategorized Սեռական կյանքը հղիության ընթացքում․ կարելի՞ է, թե՞ ոչ

Սեռական կյանքը հղիության ընթացքում․ կարելի՞ է, թե՞ ոչ

3879
0

Բոլոր հղիներին և նրանց ամուսիններին հետաքրքրում է, թե արդյոք հղիության ընթացքում սեռակամ կյանք ունենալը անվտանգ է: Կարելի՞ է մերձենալ հղի կնոջ հետ, թե` ավելի լավ է զերծ մնալ դրանից: Մարդիկ տարբեր լուծումներ են գտնում այս խնդրին: Ինչ-որ մեկը շարունակում է ինտիմ հարաբերությունները նույն ժամանակացույցով, ոմանք ընդհանրապես հրաժարվում են սեքսից: Եվ այսպես, կարելի է, թե՞ ոչ:

Եթե բացակայում են բժշկական հակացուցումները (հղիության ընդհատում, հղիության կրելախախտ, հեշտոցային արյունահոսություն, վաղաժամ ծննդաբերություն, շուրջպտղաջրերի արտահոսք, պլացենտայի ցածր առաջադրություն, բազմապտուղ հղիություն, զուգընկերներից մեկի մոտ սեռավարակի առկայություն), ապա կարելի է հղիության ընթացքում սեռական հարաբերություն ունենալ:

Պետք է նշել, որ հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում ընթացող հորմոնալ բուռն փոփոխությունները անդրադառնում են կնոջ սեքսուալ ցանկության, սեռական գրգռման և հեշտանքի հասնելու կարողության վրա:Սեռական ցանկությունը բարձրանում է, սեռական գրգռումը դառնում է ավելի դյուրին և երբեմն, հենց հղիության ընթացքում առաջին անգամ կինը վերապրում է օրգազմի զգացում:

Սեռական հարաբերության ժամանակ հնարավոր չէ վնասել պտղին, քանի որ բնությունը հոգացել է փոքրիկի մասին եւ նրան “թաքցրել” մի քանի պաշտպանիչ շերտով. որովայնի առաջային պատը ծածկված է մկաններով, ճարպային շերտով, հաստ շարակցական հյուսվածքով: Արգանդը նույնպես պաշտպանված է: Այն բաղկացած է մկաններից, պտղաթաղանթից, պտղաջրերով լեցուն պտղապարկից, որը մեղմացնում է բոլոր տատանումները, և լորձային խցանից, որն ամուր փակում է արգանդի վզիկը:

Շատ կանայք հղիության առաջին ամիսներին գանգատվում են տրամադրության անկումից, առանց պատճառի լալկանությունից, քնկոտությունից, սրտխառնոցից, գլխապտույտից, գիտակցության ակնթարթային մթագնումից: Այս տհաճ երևույթների պատճառով տրամադրությունն ընկնում է, նրանք դառնում են դյուրագրգիռ, եւ սեռական ցանկությունը նվազում է: Այս շրջանում տղամարդկանց խորհուրդ է տրվում առավելագույն նրբանկատություն և հոգատարություն ցուցաբերել, ինչը կօգնի ապագա մայրիկին հաղթահարելու ֆիզիկական եւ հոգեբանական դժվարությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ