Գլխավոր էջ Նորություններ Ֆրանսիայում թուրքերը մուրճերով հարձակվել են հայ ցուցարարների վրա

Ֆրանսիայում թուրքերը մուրճերով հարձակվել են հայ ցուցարարների վրա

362
0

Ֆրանսիայում հայերի կազմակերպած ակցիայի ժամանակ թուրքերի կողմից սդրանք է տեղի ունեցել: Նշենք, որ Ֆրանսիաայի հայերը երկու կողմից փակել են դեպի Վալանս տանող A7 մայրուղին: Նրանց ձեռքին ծածանվում են Հայաստանի, Արցախի, նաեւ Ֆրանսիայի դրոշները: Ակցիայի մասնակիցներից մեկը հայտարարեց, որ որոշել եմ անեն օր նմանատիպ ցույցեր անել, իսկ հաջորդը լինելու է ավելի մեծ ու հզոր. «Մեր մարդկային լեզուն չեն հասկանում, դրա համար մենք կսկսենք անհանգստացնել բոլորին, կխախտենք իրենց անդորրը, կփչացնենք իրենց տրամադրությունը, որովհետեւ մենք զինվորներ ենք կորցնում: Նրանք մեր զավակներն են, մեր ընտանիքի անդամներն են: Այսօր Հայաստանը դարձել է սգո քաղաք: Չկան երեւի ընտանիքներ, որ կորուստներ չունենան: Մեր պարտքն է բարձրացնել այս հարցը, պահանջել, որ ճանաչեն Արցախի անկախությունը: Պահանջում ենք, որ կանգնեցնեն Էրդողանին ու Ալիեւին: Եվրոպան պետք է հասկանա, որ Էրդողանը հասնելու է Եվրոպա, հասնելու է այստեղ եւ այստեղ վիճակն ավելի ծանր է լինելու, քան հիմա Հայաստանում է»:

Ակցիայի ժամանակ հայերին են մոտեցել թուրքեր և սադրանքի դիմել. նրանք ինչ-որ հայտարարություններ են արել, ապա մուրճով հարվածել են 2 հայ ցուցարարի, ապա հայ ցուցարարներն են նրանց հարվածներ հասցրել:

«Մենք մեզ համար խաղաղ ցույց էինք անում եկան մուրճերով, դանակներով հարձակվեցին մեզ վրա»,- ասաց հայ ցուցարարներից մեկը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ