Գլխավոր էջ Նորություններ Արցախին և առաջնագծին աջակցություն է ցուցաբերում նաև Ծովասար համայնքը

Արցախին և առաջնագծին աջակցություն է ցուցաբերում նաև Ծովասար համայնքը

493
0
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչեւ հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում, Արցախաադրբեջանական շփման գծի երկայնքով մեկ բռնկված մարտական գործողությունների ընթացքում, առաջնագծում մարտնչող Հայոց բանակի կարիքների համար Գեղարքունիքի մարզի Ծովասար համայնքը ցուցաբերել է նկատելի աջակցություն: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանից։
Չելյաբինսկում բնակվող ծովասարցի մի խումբ բարերարների կողմից առաջնագծին նվիրաբերվել է FORD մակնիշի ամենագնաց ավտոմեքենա: Արտերկրում բնակվող ծովասարցիների կողմից ցուցաբերվող աջակցությունը կրում է շարունակական բնույթ: Համայնքում և արտերկրում բնակվող ծովասարցիների կողմից հավաքագրվել է մոտ 5 միլիոն դրամ եւ 500 հազար ռուբլի, որից 2 միլիոն դրամի սննդամթերք արդեն գնվել եւ ուղարկվել է առաջնագիծ, իսկ մնացած գումարը ծախսվում է ըստ պահանջի եւ առաջնահերթ կարիքների:
Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, իր երախտագիտությունն է հայտնում Ծովասար համայնքին՝ մարդասիրական և հայրենանվեր գործունեություն ցուցաբերելու համար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ