Գլխավոր էջ Նորություններ ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիեւի եւ Էրդողանի վրա, որպեսզի վերջ...

ԱՄՆ-ն պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիեւի եւ Էրդողանի վրա, որպեսզի վերջ դնի այս պատերազմին. Ադամ Շիֆ

310
0

Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիեւի եւ Էրդողանի վրա, որպեսզի այս պատերազմին: Այս մասին  Twitter-ի իր միկրոբլոտում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը։

«Երեկ ես խոսել եմ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Արցախում հրադադարի ապահովման ջանքերի, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Թուրքիայի շարունակական մահաբեր ագրեսիայի մասին: Միացյալ Նահանգները պետք է շարունակի ճնշում գործադրել Ալիեւի եւ Էրդողանի վրա, որպեսզի վերջ դնի այս պատերազմին»,- գրել է կոնգրեսականը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան համատեղ հայտարարություն է տարածվել, որտեղ նշվում է, որ հումանիտար հրադադար է հաստատվում, որն ուժի մեջ կմտնի 2020թ. հոկտեմբերի 26-ին, տեղական ժամանակով՝ 08:00-ին:

Արդեն այսօր առավոտյան ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ կոպտորեն խախտելով ԱՄՆ-ում ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային կրակ է վարել Արցախի հյուսիսարեւելյան մարտական դիրքերի ուղղությամբ:

Ավելի ուշ նշել էր, որ հրադադարի հերթական խախտռումը գրանցվել է ժամը 09.10-ին, երբ հակառակորդը թիրախավորել է հարավարեւելյան ուղղությամբ դիրքերը` արձակելով հինգ հրետանային արկ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ