Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանը գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում, նորածնի անկողնու մոտ առանց պատշաճ...

Արսեն Թորոսյանը գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում, նորածնի անկողնու մոտ առանց պատշաճ ներհիվանդանոցային հագուստի. Մարինա Խաչատրյան

3553
0

«Դեռևս ս.թ. սեպտեմբեր ամսին անդրադարձել եմ Արսեն Թորոսյանի և նրա ենթակաների կողմից ներհիվանդանոցային վարքականոնների խախտման, բժշկական արտահագուստ չկրելու, ասեպտիկա-անտիսեպտիկայի կանոնների խախտման դեպքերին։

Նկարներում հստակ երևում է, որ Արսեն Թորոսյանը գտնվում է մանկական վերակենդանացման բաժանմունքում, նորածնի անկողնու մոտ, վիրահատարանի շեմին` առանց պատշաճ ներհիվանդանոցային հագուստի, դիմակի, բժշկական գլխարկի և բժշկական կոշիկների կամ բախիլների։

Այս խմբակը, նմանօրինակ հակասանիտարական վիճակով «ներխուժելով» պերինատոլոգիայի և/կամ նորածնային վերակենդանացման բաժանմունքներ, լրջագույն վտանգ է սպառնացել մեր երեխաների կյանքի և առողջության համար` ենթադրաբար տարածելով հազար տեսակի վարակ։

Նկարներից կարող ենք մտածել, որ Թորոսյանը համայց է կատարել «Սուրբ Գ. Լուսավորիչ» ԲԿ-ում, քանզի նկարներում նրան ուղեկցում է նշածս ԲԿ-ի ղեկավարը։

Դիմելու եմ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին` նշված իրավախախտման կապակցությամբ Արսեն Թորոսյանի և Արման Հովակիմյանի նկատմամբ վարույթ հարուցելու պահանջով։

Հ.Գ. Այս բոլոլայի փոխարեն ընդամենը պետք էր նորածնի լույս աշխարհ գալը շնորհավորել և շնորհակալություն հայտնել բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր ամեն օր կյանք են պարգևում !!»:

Image may contain: 6 people, people standingImage may contain: 3 people, people standing and indoorImage may contain: one or more people, people standing and indoor

Գրառումը՝ Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ