Գլխավոր էջ Նորություններ Նախարարը ինքնագործունեությամբ է զբաղված և նրա քայլերը հակասում են Կառավարության գործողություններին. Թագուհի...

Նախարարը ինքնագործունեությամբ է զբաղված և նրա քայլերը հակասում են Կառավարության գործողություններին. Թագուհի Թովմասյան

2338
0

Մենք ունենք երկու խնդիր՝ կանխարգելել մանկական և մայրական մահացությունները։ Այս սկզբունքից ելնելով է, որ ամենացածր շեմը դրվել է 150 ծնունդ: Այս մասին նախորդ կառավարության նիստից հետո հայտարարել էր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` այսկերպ բացատրելով մարզային մի շարք բնակավայրերի կենսական նշանակություն հանդիսացող ծննդատների փակման որոշումը։ Տարեսկզբից Առողջապահության նախարարության այս որոշմանն ընդդիմանում են Մարալիկի, Եղվարդի ծննդատների, որոնք ևս պետությունից չֆինանսավորվելու պարագայում փակման եզրին են կանգնած։

«Փաստինֆո»-ն այս հարցի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հետ, որը նախկինում բազմիցս անդրադարձել է մարզերում` հիվանդանոցների անմիթար վիճակին:

— Տիկին Թովմասյան Առողջապահության նախարարությունը հակված է փակել տարեկան 150-ից ցածր ծնունդ ունեցող ծննդատները, այդ թվում Մարալիկի, Եղվարդի, Ծաղկահովիտի ծննդատները, որոնք միանգամից մի քանի համայնք են սպասարկում։ Ի՞նչ կարծիքի եք այս մասին։

— Այս իրավիճակում ինձ ամենաշատը մի հարց է հետաքրքրում. նախարար Արսեն Թորոսյանն իր որոշումները կայացնելիս՝ առավել եւս նման կարեւորություն ունեցող ընդգրկուն որոշումները, ճշտե՞լ է արդյոք Կառավարության իր գործընկերների եւ ղեկավարի հետ: Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ նախարարը ինքնագործունեությամբ է զբաղված եւ նրա քայլերը հակասում են Կառավարության գործողություններին:

Մանրամասն սկզբնաղբյուր կայքում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ