Գլխավոր էջ Հարցազրույցներ Ակնե. ինչպե՞ս խուսափել դրանից. ներկայացնում է մաշկաբան Լուսինե Բարսեղյանը

Ակնե. ինչպե՞ս խուսափել դրանից. ներկայացնում է մաշկաբան Լուսինե Բարսեղյանը

12889
0

Ակնեն մաշկի քրոնիկ հիվանդություն է՝  բորբոքային ախտահարման տեսքով, որն առաջանում է ճարպագեղձերի խցանման և թարախային բորբոքման հետևանքով: Բազմաթիվ դեռահասների դեմքին կամ մարմնի այլ մասերին ակնեի հայտնվելը շատերի համար սովորական է դարձել: Սակայն, ինչպես դեռահասները, այնպես էլ մեծահասակները երբեմն բախվում են մաշկային այս հիվանդությանը:

Ի՞նչ է ակնեն, ինչու՞ է առաջանում և ինչպե՞ս բուժել այն: Այս հարցերի պատասխանը տալիս է «Աջափնյակ» ԲԿ-ի մաշկաբան-կոսմետոլոգ Լուսինե Բարսեղյանը:

Որո՞նք են ակնեի առաջացման գլխավոր պատճառները

Ակնեն հանդիպում է բոլոր տարիքային խմբերի մոտ՝ մանկական, պատանեկան և մեծահասակների: Կարելի եզրակացնել, որ ամեն տարիքային խմբիմոտ  գոյություն ունի ակնեի առաջացման սպեցիֆիկ  պատճառներ: Պետք է նշեմ, որ բոլոր դեպքերում  էլ հիվանդությունն ուղեկցվում է  մաշկի գերճարպարտադրությամբ և մաշկի վրա առաջացած սև կետիկների, կարմիր թարախաբշտերի, սպիերի և հետքերի տեսքով:  Առանձնացնեմ մի քանի գործոններ, որոնք նպաստում են ակնեի առաջացմանը:

  • Հորմոնալ խանգարումներ
  • Սխալ սննդակարգ
  • Ավիտամինոզ
  • Հիգիենայի կանոնների խախտում
  • Դեկորատիվ կոսմետիկայի չարաշահում
  • Ինֆեկցիաներ, ներքին օրգան-համակարգերի ախտահարումներ
  • Ժառանգական ֆակտորներ
  • Ցածր իմունիտետ
  • Սթրեսներ

Արդյո՞ք ակնեի առկայությունը կարող է պայմանավորված լինել ժառանգական գործոնով

Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ ժառանգական նախատրամադրվածությունը մեծ դեր է խաղում ակնեի առաջացման գործում: Ժառանգական նախատրամադրվածությունը ակնեի առաջացման գործում պետք է բաժանել երկու խմբի՝ նախատրամադրվածություն մաշկի գենային համակարգի և սեռական հորմոնների գեների:

Ակնեի դեպքում հնարավո՞ր է սպիերի առաջացում

Այո՛, հնարավոր է:  Սպիերը առաջանում են առավել խորը տեղակայված թարախաբշտերի դեպքում: Երբեմն ոչ փորձառու մասնագետի կամ հենց պացիենտի կողմից հեռացված էլեմենտները հանգեցնում են են պրոցեսի տարածման, մաշկի տրավմատիզացիայի և հետագայում սպիերի առաջացման:

Ակնեով  հնարավո՞ր է վարակվել կամ վարակել

Ակնեն վարակիչ հիվանդություն չէ: Դա միֆ է: Սակայն կան թարախաբշտային հիվանդություններ, որոնք շրջապատի կողմից ընկալվում են որպես ակնե (պզուկներ): Դրանցից հնարավոր է վարակվել, քանի որ հարուցիչները (բակտերիաներ, կոկեր) արդեն իսկ ախտածին ենհամարվում:

Ակնեի առաջացումը որքանով է կապված սննդակարգի հետ

Դեռ շատ վաղուց է հայտնի է, որ մաշկի որակը կախված է սննդակարգից և ուտելիքի որակից: Եթե սննդակարգը հագեցած է ածխաջրերով, ապա ճարպագեղձերը սկսում են շատ ճարպ արտադրել, որն է ակնեյի առաջացման նախապայման է: Եվ ընդհանրապես աղեստամոսքային  տրակտիհիվանդությունների դեպքում (գաստրիտ, ճիճվակրություն) ակնեն հաճախակի է հանդիպում:

Ի՞նչ միջոցներ պետք է ձեռնարկել ակնեից ազտվելու համար

Եթե ակնեն առկա է մոտ երկու ամիս և ավել, ապա առաջնահերթ է դիմել մաշկաբանի: Ակնեից խուսափելու համար հարկավոր է ճիշտ սննդակարգի հետևել, կարելի է անգամ տնային պայմաններում խնամել մաշկը՝ ըստ նրա տեսակի: Ինչպես նաև պետք է չչարաշահել սպիրտ պարունակող լուծույթներ:  Մաշկի տնային խնամքում ներառել լվացվելու միջոցներ (առավոտ, երեկո), խոնավեցնող քսուքներ, որոնք չեն պարունակում լրացուցիչ ճարպեր: Շաբաթը մեկ անգամ կարելի  է օգտագործել սպիտակ կավից դիմակներ տարբեր հավելումներով (ցինկ, բուսական մզվածքներ): Պետք է  նաև ամիսը մեկ անգամ այցելել կոսմետոլոգի, կատարել պիլինգներ, դեմքի մաքրում և այլ պրոցեդուրաներ, որոնց շնորհիվ կունենաք փայլուն և առողջ մաշկ՝ առանց սպիերի և հետքերի:

Սառա Հարությունյան

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ