Գլխավոր էջ Medmedia TV Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ՝ կենտրոնական և հարավային ուղղությունները. Արծրուն...

Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային, այնպես էլ՝ կենտրոնական և հարավային ուղղությունները. Արծրուն Հովհաննիսյան

459
0

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյան այսօր՝ հոկտեմբերի 22-ի ճեպազրուցում հայտնեց, որ ողջ օրվա ընթացքում հակառակորդը Արցախի ամբողջ սահմանի երկայնքով շարունակել է հարձակողական գործողությունները:

«Ակտիվ է եղել ինչպես հյուսիսային ուղղությունը, այնպես էլ՝ կենտրոնական և հարավային ուղղությունները: Կենտրոնական հատվածում մարտական գործողություններ  են ընթացել կոնկրետ բնակավայրերի ուղղությամբ: Այդ մարտական գործողությունները, օջախային մարտերը, իրենցից, ըստ էության ներկայացնում են տարբեր դիվերսիոն խմբերի ներթափանցումներ կոնկրետ փոքր բնակավայրեր և ճանապարհային-հանգուցային կետեր, այս պահին էլ շարունակվում են»,-նշեց նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ