Գլխավոր էջ Նորություններ Facebook-ում մենք պատերազմ չենք հաղթելու․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Facebook-ում մենք պատերազմ չենք հաղթելու․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

645
0

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել․«ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը իրապես հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից և որ համացանցում տարածված տեսանյութը կեղծ չէ։ Հայկական լրատվամիջոցները, բնականաբար, այդ լուրը հրապարակել են։ Հիմա կարդում եմ ԶԼՄ-ների ֆեյսբուքյան էջերում մարդկանց մեկնաբանություններն ու ապշում՝ հարյուրավոր օգտատերեր պահանջում են ԱԱԾ-ից զբաղվել ԱԱԾ իսկ կողմից տրամադրված լուրը հրապարակող լրատվամիջոցներով։ Այլ կերպ ասած՝ պահանջում են, որ ԱԱԾ-ն պատժի այդ լրատվամիջոցներին…

Facebook-յան սիրելի օգտատերեր, խնդրում և աղաչում եմ՝ դադարեցրեք էս վակխանալիան։ Աղմուկը հիմա շատ է խանգարում։ Բոլորին է խանգարում՝ սահմանում կանգնած զինվորից մինչ երկրի ղեկավարություն… Հասկանու՞մ եք՝ ԲՈԼՈՐԻՆ։ Facebook-ում մենք պատերազմ չենք հաղթելու։ Հերիք է արդեն։ Զուսպ եղեք ու մի օգտակար գործով զբաղվեք»։

ԱԱԾ-ն տեղեկացրել է, որ ՀՀ քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանը իրապես հոկտեմբերի 7-ին գերեվարվել է ադրբեջանցիների կողմից և որ…

Geplaatst door Հրանտ Մելիք-Շահնազարյան op Donderdag 22 oktober 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ