Գլխավոր էջ Գլխավոր Զեկույցը փակ է եղել, քանի որ դեպքեր կան, որոնք դաժան պատկերներ են...

Զեկույցը փակ է եղել, քանի որ դեպքեր կան, որոնք դաժան պատկերներ են պարունակում․ ԱՀ ՄԻՊ

398
0

«Հայ ռազմագերիներին սպանելու դեպքը խստագույնս պետք է դատապարտվի միջազգային հանրության, իրավապաշտպան համայնքի կողմից։Արձագանքներ եղել են, բայց ես բավարարված չեմ դրանցով»,-այս մասին ճեպազրույցում հայտարարել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Նա նշեց, որ երկու միջանկյալ զեկույցներ և տարբեր հաղորդագրություններ են ներկայացվել հանրությանը և երեկ ամփոփվել է մեկ փակ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ քաղաքացիական անձանց և զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Զեկույցը փակ է եղել, քանի որ դեպքեր կան, որոնք դաժան պատկերներ են պարունակում:

«Բավական շատ խողովակներով  համապատասխան միջազգային կառույցներին, որոշում կայացնողներին ուղարկել ենք և շարունակում ենք ուղարկել, որպեսզի տեսնեն, թե ինչ խնդիրներ կան հայ զինծառայողների, ռազմագերիների, քաղաքացիական անձանց հանդեպ, որոնք կատարվում են ադրբեջանական զինված ուժերի կողմից»,- նշել է նա:

Բեգլարյանը  նաև նշել է, որ այս պահի դրությամբ առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ, որից 20-ը սպանվել են իրենց բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ հարձակում է եղել, կա 115 վիրավոր:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ