Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ինչու՞ է պարոնն իրականացնում Գարդասիլի ակնհայտ գովազդ Հայաստանում 9 ծննդատուն փակելու ֆոնի...

Ինչու՞ է պարոնն իրականացնում Գարդասիլի ակնհայտ գովազդ Հայաստանում 9 ծննդատուն փակելու ֆոնի վրա․ Մարինա Խաչատրյան

1122
0

«Քիչ առաջ ծանոթացա ֆեյսբուքյան օգտատեր Hayk A. Martirosyan-ի էջում տեղադրված նրա ստատուսի բովանդակությանը, որը վերաբերվում է Գարդասիլ պատվաստանյութին։

Պարոնը խոսում է այն մասին, որ «եթե պատվաստանյութը տրամադրվեր, երբ ավելի երիտասարդ էր` անպայմանորեն այն շատ ավելի շուտ կստանար»։
Այստեղ նշեմ, որ Գարդասիլ-4 պատվաստանյութը Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է և առկա է եղել երկար տարիներ և, կարծում եմ, ոչ ոք իր ձեռքը չի բռնել կամ պատվաստվելու իր կամքին դեմ չի գնացել։

Չգիտեմ, թե պարոն Մարտիրոսյանն ինչ տեղեկատվության է տիրապետում, բայց հանրությանը ևս մեկ անգամ տեղեկացնում եմ, որ այս պատվաստանյութն արտադրվում է ամերիկյան Merc ընկերության կողմից։ Հայաստան ներմուծված պատվաստանյութը արտադրվել է ոչ թե ԱՄՆ-ում, այլ Նիդերլանդներում։
Ի դեպ Merc ընկերությանը դատի են տվել մի շարք երկրների առողջապահության նախարարությունները` հենց Գարդասիլ պատվաստանյութի հետևանքների առնչությամբ։

Պատվաստանյութը չէր կարող Սորոսը ստեղծել, քանի որ նա դրանով չի զբաղվում։ Սորոսը զբաղվում է պետություններ ոչնչացնելով` ներքին գործակալներին առնելու միջոցով։

Պարոնը շարունակում է ՀՀ ԱՆ այն կեղծ թեզը, իբր Գարդասիլ պատվաստանյութը պաշտպանում է քաղցկեղից։ Չլինելով բժիշկ, չունենալով համապատասխան կրթություն և, վստահաբար, ուսումնասիրած չլինելով Գարդասիլ պատվաստանյութի (մասնավորապես ՀՀ-ում կիրառվող Գարդասիլ-4-ի) մասին ամբողջական տեղեկատվությունը` պարոնը հակառակ կարծիքն արտահայտող մասնագետներին անվանում է «խելագար թեզերին և տեսություններ» հնչեցնողներ։

Պարոնը համոզված է, որ մի շարք զարգացած երկրներ «փրկվել են» Գարդասիլի շնորհիվ։ Սակայն, նա վստահաբար չի տիրապետում այն տեղեկատվությանը, որ Գարդասիլ ստացած երկրների առողջապահության նախարարությունները (9 երկիր) հրապարակել են տեղեկատվություն այն մասին, որ Գարդասիլ ստացած կանանց շրջանում, պատվաստանյութը ստանալուց 10 տարի անց գրանցվել է արգանդի վզիկի քաղցկեղի բարձրացած ցուցանիշ։
Իմ կողմից հավելեմ, որ պարոնը ճիշտ կանի ուսումնասիրի իր նշած երկրներում ծնելիության մակարդակը։

Այնուհետև անդրադարձ է կատարում չարաբաստիկ Գարդասիլի գնին։ Այո՛, սիրելի հայրենակիցներ, շուկայում 100-160 $ արժողությամբ Գարդասիլ-4-ը Հայաստանին սկզբում նվիրել են, հետագայում այն 4,5 $ արժեքով գնելու պայմանով։ Սա ձեզ մոտ կասկածի տեղիք չի՞ տալիս։ Ինձ հիշեցնում է թակարդում դրված անվճարի պանրի մասին ասացվածքը։

Եվ վերջում հնչում է ոչ թե բժշկի կոչ, այլ Հայաստանում Ամերիկյան համալսարանում աշխատած մի անձի կոչ։
Նրա աշխատավայրն այնքանով է կարևոր, որ, իմ խորին համոզմամբ, Գարդասիլ-4-ի լայնածավալ ներդրման գործում մեծ ներդրում ունի նաև այս կառույցը։ Որպես ապացույց նշեմ ամիսներ առաջ այդ կառույցի աշխատակիցների կողմից դպրոցականների ծնողների շրջանում անցկացվող հարցումը Գարդասիլի վերաբերյալ (անհրաժեշտության դեպքում` տիրապետում եմ համապատասխան փաստաթղթին)։

Պարո՛ն Մարտիրոսյան, Հայաստանի Հանրապետությունում Դեղերի մասին օրենքի մի շարք կետերի համաձայն դեղերի, այդ թվում նաև դեղատոմսով դուրս գրվող դեղերի (պատվաստանյութերի) գովազն արգելվում է։

Հ.Գ.1 Փաստում եմ, որ պարոն Մարտիրոսյանի անունը չկա մինչև 2019 թվականը Սորոսի կողմից ստացած դրամաշնորհների ցանկում։ Բայց մենք հստակ գիտակցում ենք, որ սորոսական լինելու կամ այլ կառույցից դրամաշնորհ ստանալու համար պարտադիր չէ անվանական ներկա լինել որևէ հրապարակային ցանկում։

Հ.Գ.2 Գարդասիլ-4 պատվաստանյութը աշխարհի բոլոր երկրներում 26 տարեկանից բարձր կիրառվում է միայն սեռական փոքրամասնությունների շրջանում։

Հ.Գ.3 Պարոնին կոչ եմ անում ուսումնասիրել ԱՄՆ CDC, FDA, Եվրոպական CDC, Merc ընկերության տրամադրած, միջազգային բժշկական լուրջ կայքերում (բարձր վարկանիշ ունեցող) առկա և 10 տարուց ավել Գարդասիլ կիրառող երկրների առողջապահության նախարարությունների ներկայացրած տեղեկատվությունը։

Հ.Գ.4 Ես շատ լավ եմ վերաբերվում Հայաստանի բարեկամ բոլոր երկներին, սակայն մեր հայրենիքը Հայաստանն է, և մենք պարտավոր ենք այն պաշտպանել ցանկացած ներքին և արտաքին հարձակումից։

Հ.Գ.5 ԱՄԵՆԱԿԱՐևՈՐԸ

Ինչու՞ է պարոնն իրականացնում Գարդասիլի ակնհայտ գովազդ Հայաստանում 9 ծննդատուն փակելու ֆոնի վրա։ Ես ունեմ սրա պատասխանը, սակայն ցանկանում եմ, որ ձեզնից յուրաքանչյուրը գա ճիշտ եզրակացության»։

Գրառումը՝ Մարինա Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ