Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Ո՞վ է խոսում մանկական մահվան մասին․ Մարդ, ով մանկական դագաղներից է խոսում

Ո՞վ է խոսում մանկական մահվան մասին․ Մարդ, ով մանկական դագաղներից է խոսում

1746
0

«Եվ ո՞վ է խոսում մանկական և ծննդկանի մահվան մասին: Մարդ ,ով մանկական դագաղներից է խոսում, մարդ ով պատվաստանյութերով( հատկապես գարդասիլ) սպիտակ եղեռն է կազմակերպել ազգի համար, ով միայն իր PR -ով է զբաղված, ով սորոսական է:

Բարեփոխումները պետք է սկսել Առողջապահության նախարարությունից ու այնտեղ աշխատողների գլխի պարունակությունից: Եվ շատ ճիշտ կլինի իրար հետ պայմանավորվեք `հայտարարություններ անելուց առաջ: Նախարարը հայտարարում է, որ չեն փակվում ծննդատները, իսկ մեկ այլ աշխատակից`Ծաղիկը Վարդանյան, հայտարարում է , որ այդ ծննդատներից ծառայություն չեն գնելու, այսինքն չեն ֆինանսավորվելու:

Կենտրոնացեք ընկերներ հիմա ո՞վ է ու՞մ դեմ: Եվ հա, նախարարը որոշել է այցելել որոշ համայնքներ և տեղում ծանոթանալ խնդիրներին: Իսկ մինչև հիմա ու՞ր էր այդ անձը, ինչի՞ն էր սպասում: Իսկ մայրական և մանկական մահերի համար փակեք Հանրապետական ծննդատունը, Շենգավիթը, Էրեբունին, Մասիվը և շատ արդար կլինի: Հա ու չմոռանամ ասել, որ մինչ օրս ոչ մի մահացության դեպք դեռ չի բացահայտվել»:

Գրառումը Նունե Ներսիսյանի ֆեյսբուքյան էջից։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ