Գլխավոր էջ Նորություններ Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելու

Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելու

287
0

Իսրայելում բողոքի ակցիա է անցկացվում ընդդեմ Ադրբեջանին զենք վաճառելու: Բողոքի ակցիան ներառում է ավտոշարասյունով երթ Հայֆայից մինչև Երուսաղեմ: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, կազմակերպիչների խոսքով՝ երթին տասնյակ ավտոմեքենաներ և մի քանի հարյուր մարդ է մասնակցում:

«Դիմում ենք Իսրայելի կառավարությանը՝ խնդրանքով և պահանջով, որ դադարեն սպառազինում մատակարարել Ադրբեջանին: Քանի որ գիտենք, որ իսրայելական անօդաչուները, հրթիռները գտնվում են Ադրբեջանի սպառազինման կազմում և կիրառվում են Արցախի խաղաղ բնակչության դեմ»,- գործակալությանը հայտնել է ակցիայի կազմակերպիչներից մեկը՝ Արմինա Խանյանը:

Երթին մասնակցող ավտոմեքենաները զարդարված են եղել հայկական դրոշի գույներով: Հանրահավաքին մասնակցում են Իսրայելի հայկական համայնքի անդամները:

Աղբյուրը՝ Թերթ․ամ

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ