Գլխավոր էջ Նորություններ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են. ՏԱՍՍ

Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են. ՏԱՍՍ

123
0

Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիրքորոշումները սկզբունքորեն համընկնում են: Այս մասին շաբաթ օրը Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդման եթերում հայտարարել է Վաշինգտոնում : Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հաճելի անակնկալ էր, երբ հրապարակվեց երեք նախագահների (ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ` Ռուսաստան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ) համատեղ հայտարարությունը: Մեզ մոտ այնքան քիչ իրադարձություններ են եղել, երբ ամերիկյան եւ ռուսական դիրքորոշումները համընկել են, մենք կողմերին զսպվածության, նախ կրակի դադարեցման եւ ամեն ինչ դիվանագիտական ուղի տեղափոխելու կոչ ենք արել: Սա իսկապես այդպես է»,- ասել է դեսպանը:

«Կան որոշ նրբերանգներ, բայց սկզբունքորեն աջակցում ենք այն գործընթացին, որը պետք է կողմերին խաղաղ ճանապարհով տանի»,- ընդգծել է դիվանագետը:

Աղբյուրը՝ News.am

 

Թողեք մեկնաբանություն

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ