Գլխավոր էջ Նորություններ Բրազիլացիների շուրջ 53%-ը պատրաստ է ընդունել ռուսական արտադրության պատվաստանյութը

Բրազիլացիների շուրջ 53%-ը պատրաստ է ընդունել ռուսական արտադրության պատվաստանյութը

331
0
Բրազիլիայի բնակչության կեսից ավելին պատրաստակամություն է հայտնել պատվաստվել կորոնավիրուսի դեմ ռուսական արտադրության պատվաստանյութով, հաղորդում է CNN Brasil-ը՝ վկայակոչելով սոցհարցումները:
Հարցումներն իրականացրել է Realtime Big Data ինստիտուտը, որը CNN Brasil-ի պատվերով զբաղվում է հասարակական կարծիքի ուսումնասիրությամբ: Հոկտեմբերի 13-14-ին 1000 մարդու շրջանակներում հեռախոսով հարցումներ են իրականացվել: Սխալվելու հավանականությունը 3 տոկոսային կետի միջակայքում է: Հարցումներում հիշատակվել է ոչ թե պատվաստանյութի անունը, այլ արտադրող երկիրը:
Արդյունքների համաձայն՝ հարցված քաղաքացիների 53%-ը «այո» է պատասխանել հարցին, թե կընդունեի՞ն Ռուսաստանում արտադրված պատվաստանյութը: 38% -ը բացասական պատասխան է տվել, իսկ 9%-ը դժվարացել է որևէ պատասխան տալ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ