Գլխավոր էջ Նորություններ Թուրքիան լրջորեն փչացրեց վստահության այն մթնոլորտը, որը մենք նախկինում ջանադրությամբ ստեղծել էինք....

Թուրքիան լրջորեն փչացրեց վստահության այն մթնոլորտը, որը մենք նախկինում ջանադրությամբ ստեղծել էինք. Գերմանիայի ԱԳ նախարար

385
0

Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Հայկո Մաասը հայտնել է, որ հրաժարվել է ընթացիկ շաբաթում Թուրքիա այցից Արեւելյան Միջերկրականում Անկարայի գործողությունների լույսով:

«Շաբաթվա սկզբին կրկին ուղարկելով Oruc Reis նավը (Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ սեյսմիկ հետախուզության)՝ Թուրքիան լրջորեն փչացրեց վստահության այն մթնոլորտը, որը մենք նախկինում ջանադրությամբ ստեղծել էինք»,- հոկտեմբերի 17-ին ասել է Մաասը Redaktionsnetzwerk Deutschland (RND) խմբագրական միավորմանը տված հարցազրույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այդ պատճառով ես ընթացիկ շաբաթում ձեռնպահ մնացի Անկարա պլանավորված այցից»,- հայտնել է նա: Հունաստանը և Կիպրոսը մի քանի ամիս Եվրախորհրդից ակտիվորեն պահանջում են պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի նկատմամբ Միջերկրական ծովում նրա գործողությունների պատճառով: Հունաստանն այս ամռանը համաձայնագրեր է կնքել Իտալիայի եւ Եգիպտոսի հետ ծովային գոտիների սահմանագծման շուրջը, որոնք հավաստում են Հունաստանի կղզիների՝ ծովային ափամերձ ծաղաղուտի եւ բացառիկ տնտեսական գոտու իրավունքը: Անկարան հայտարարել է, թե չի ճանաչում հունա-եգիպտական համաձայնագիրը, և սեյսմիկ հետախուզության համար Oruc Reis հետազոտական նավը՝ ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկել է Հունաստանի ծովային ափամերձ ծանծաղուտ՝ Կաստելորիզո կղզու մերձակայք:

Ի պատասխան Հունաստանը մարտական պատրաստության վիճակի է բերել իր զինված ուժերը եւ հայտարարել, որ կպաշտպանի իր սուվերեն իրավունքները: Սեպտեմբերի 13-ին նավը վերադարձել Է Թուրքիայի Անթալիա նավահանգիստ՝ պլանային տեխնիկական զննության համար, սակայն Թուրքիան հայտարարել է, թե Միջերկրական ծովում սեյսմիկ հետախուզությունը կշարունակվի: Վերջին տվյալներով՝ հոկտեմբերի 12-ին Oruc Reis նավը վերստին ծով է դուրս եկել Անթալիայի նավահանգստից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ