Գլխավոր էջ Նորություններ Կտորից դիմակները կարո՞ղ են ապահովել կորոնավիրուսից նորմալ պաշտպանություն

Կտորից դիմակները կարո՞ղ են ապահովել կորոնավիրուսից նորմալ պաշտպանություն

328
0

Բժշկական դիմակների համաշխարհային պակասի պատճառով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը եւ այլ գործակալություններ սկսել են խորհուրդ տալ կրել բազմանգամյա օգտագործման կտորից դիմակներ: Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնները նույնպես հայտնել են, որ անհրաժեշտության դեպքում կտորից դիմակները կարող են օգտագործել նաեւ բուժաշխատողները:

Medportal.ru-ի հաղորդմամբ՝ ներկայում չկան հայտնի որակյալ կլինիկական հետազոտություններ, որոնք նվիրված են կտորից դիմակների արդյունավետությանը COVID-19 համավարակի ժամանակ բուժաշխատողների կողմից օգտագործելու դեպքում: Սակայն հայտնի է, որ բուժաշխատողները, որոնք կրում են այդպիսի դիմակներ, վարակվում են գրիպով ավելի հաճախ, քան նրանք, ովքեր օգտվում են ստանդարտ բժշկական դիմակներից:

The BMJ-ում հրապարակված նոր հետազոտությունում Ավստրալիայից գիտնականները հայտնաբերել են, որ կտորից դիմակները կարող են լինել գրեթե նույնքան արդյունավետ, որքան ստանդարտ դիմակները: Սակայնդրա համար պետք է պահպանել որոշակի պայմաններ: Մասնավորապես, դրանք պետք է պարբերաբար լվանալ առնվազն 60 աստիճանում՝ ըստ Ցելսիուսի: Իսկ դիմակը ձեռքով լվալ խորհուրդ չի տրվում. դա միայն բարձրացնում է վարակի տարածման ռիսկը, եւ ոչ միայն կորոնավիրուսի, այլ նաեւ այլ վիրուսների պարագայում:

«Ինչպես կտորից, այնպես էլ վիրաբուժական դիմակները համարվում են վարակված օգտագործման ժամանակ: Ի տարբերություն վիրաբուժականի՝ կտորից դիմակները կարելի է կրկնակի օգտագործել: Կարող է գայթակղիչ թվալ դիմակն օգտագործել մի քանի օր շարունակ կամ պարզապես թեթեւ լվանալ ձեռքով: Մեր հետազոտությունը վկայում է, որ դա մեծացնում է դիմակի աղտոտման վտանգը»,-ասել է Նոր Հարավային Ուելսի համալսարանից հետազոտության համահեղինակ պրոֆեսոր Ռեյնա Մաքինթայրը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ