Գլխավոր էջ Նորություններ «Սիրելի, քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք, այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս»․ Արմեն Մուրադյան

«Սիրելի, քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք, այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս»․ Արմեն Մուրադյան

400
0

Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․ սիրելի, հարգելի քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք այլ օգնեք մեզ՝ բժիշկներիս։ Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Խնդրում եմ, հորդորում եմ խստագույնս պահպանեք հակահամաճարակային բոլոր կանոնները; Յուրաքանչյուրդ կարող եք ջարդել Covid 19-ի տարածման շղթան, արեք դա հանուն բոլորիս առողջության, հանուն մեր առաջնագծում իր կյանքի գնով մեր խաղաղության համար պայքարող տղերքի համար, հավատացեք դա բխում է բոլորիս շահերից։ Հարգեք գիշեր ցերեկ անտրտունջ աշխատող Բուժաշխատողների խնդրանքը։ Հայեր ջան,միացեք բժիշկներին և կռվեք այս պատերազմի՝ համավարակի դեմ հանուն բոլորիս առողջության։ Չէ, որ Բժիշկները տվել են ձեզ այս պատերազմում կիրառվող հիմնական զենքերն ու մարտավարությունը՝պահպանել սոցիալական հեռավորությունը,կրել դիմակ ու անընդհատ ախտահանել ձեռքերը և չախտահանված ձեռքերով չդիպչել դեմքին։ Հավատացեք ինձ՝ օգտագործելով ու կիրառելով այս մարտավարական զենքերը մենք միասին կհաղթենք Covid-19-ին։ Եվ ուրեմն, միացեք Սպիտակ Բանակին և հաստատ միասին կհաղթենք անտեսանելի թշնամուն՝ Covid 19-ին»։

Այսօր ունենք արձանագրված Covid19-ի նոր 1540 (39.1%) դեպք․․․ Սիրելի, հարգելի քաղաքացիներ, թիկունքից մի հարվածեք այլ օգնեք…

Geplaatst door Արմեն Մուրադյան/ Armen Muradyan op Zaterdag 17 oktober 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ