Գլխավոր էջ Նորություններ Միլանը ճանաչեց Արցախի անկախությունը

Միլանը ճանաչեց Արցախի անկախությունը

341
0
Հայաստանի պատվավոր հյուպատոսի ներկայությամբ երեկ երեկոյան Միլանի քաղաքային խորհուրդը միաձայն ընդունել է Արցախի անկախությունը ճանաչող և թուրք-ադբեջանական ագրեսիան դատապարտող միջնորդությունը։ Դրանում կոչ է արվում Իտալիայի  իշխանություններին ճանաչել Արցախի Հանրապետությունը, ինչը կարող է հանգեցնել ոչ միայն արդարության վերականգնմանը, այլև վերջ դնել հանցագործության մեղսակցություն դարձող լռությանը։
Նախաձեռնության հեղինակը քաղխորհրդի անդամ Մաթեո Ֆորտեն է։ «1997-ից հետո, երբ քաղաքային խորհուրդը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, Միլանը կրկին ճանապարհ է բացում»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ