Գլխավոր էջ Uncategorized Այն, ինչ անում է Թուրքիան, ահավոր է. ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականներ

Այն, ինչ անում է Թուրքիան, ահավոր է. ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականներ

358
0

ԵԽԽՎ-ում Ֆրանսիայի և Գերմանիայի խորհրդարանականները դրական են գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ Մոսկվայի գործադրած ջանքերը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Շատ լավ է, որ Ռուսաստանի Դաշնությունը փորձում է կարգավորել այս հակամարտությունը»,- նշել է «Սոցիալիստներ, դեմոկրատներ և կանաչներ» խմբի ղեկավար, Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ֆրանկ Շվաբեն:

Միևնույն ժամանակ նա ուշադրություն է հրավիրել տեղեկությունների վրա, ըստ որոնց՝ Թուրքիան Սիրիայից զինյալներ է ուղարկել հակամարտության գոտի:

«Այն, ինչ անում է Թուրքիան, ահավոր է:Չի կարելի այնտեղ Սիրիայից գրոհայինների ուղարկել, քանի որ նման գործողությունները հակամարտության խաղաղ կարգավորմանը չեն նպաստում»,- ընդգծել է Շվաբեն:

Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ժակ Մերը, իր հերթին, մտահոգությունն է հայտնել Եվրոպայի նկատմմաբ հակամարտության հետևանքների հարցով:

«Չի կարող չանհանգստացնել այն փաստը, որ Եվրոպական խորհրդի երկու անդամ (Հայաստանը և Ադրբեջանը) երրորդ երկրի (Թուրքիայի) մասնակցությամբ զինված հակամարտության մեջ են: Հակամարտությունը սարսափելի հետևանքներ է ունենում խաղաղ բնակչության համար»,- նշել է նա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ