Գլխավոր էջ Uncategorized «Մոր և մանկան» վարչության պետն ասում է, որ մահը ցուցանիշ չէ, դուք...

«Մոր և մանկան» վարչության պետն ասում է, որ մահը ցուցանիշ չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ես ներկա լինեի…

13096
0

Այսօր Media Center-ի կողմից Մարալիկի ծննդատան շուրջ ծավալվող իրադարձություններին նվիրված քննարկում էր կազմակերպվել: Քննարկմանը հրավիրված է եղել նաև փորձագետ Նունե Ներսիսյանը: Սակայն քննարկման սկսվելուց մեկ ժամ առաջ նա զանգ է ստացել Media Center-ից, որտեղից փոխանցել են, որ քննարկումը հետաձգվել է:

Analitik.am-ի հետ զրույցում տիկին Ներսիսյանը նշեց, որ ասուլիսի մասին տեղեկացել է ֆեյսբուքյան էջից. «Media Center-ից զանգ ստանալուց հետո նրանց բառացի հարցնում եմ՝ քննարկումը տեղափոխվո՞ւմ է, թե՞ այսօր չի լինելու: Պատասխան եմ ստանում, որ այսօր ընդհանրապես քննարկում չի լինելու: Սակայն քննարկումը կայացել է և մասնակցել են պետական հատվածը ներկայացնող բոլոր բանախոսները, իսկ չեմ մասնակցել իրենց հանդգնաբար ստելու պատճառով»:

Փորձագետի փոխանցմամբ, քննարկումը տեսնելուց հետո զանգահարել է Media Center, որպեսզի հասկանա ստելու պատճառը. «Ասացին, թե Առողջապահության նախարարությունից հրահանգ են ստացել, որ փորձագետի հետ քննարկումը կլինի հաջորդ շաբաթ: Ինձ ստեցին, թե քննարկում չի լինելու, որ կարողանան հայտարարություններ անեն ու ասեն այն ամենը, ինչը չի համապատասխանում իրականությանը: Լիքը խնդիրներ կային, որոնց մասին քննարկման ժամանակ ոչ ոք չխոսեց: Ամեն ինչ ներկայացրեցին այնպես, ինչպես իրենք էին ուզում:

Հաշվի առնելով չբարձրաձայնած կարևոր խնդիրները, Առողջապահության նախարարության կողմից վարվող անարդար քաղաքականությունը և Media Center-ի ստախոսությունը՝ վաղը տեղի ունեցող քննարկման ժամանակ ամեն ինչ կներկայացնեմ»:

Հարցին, կարո՞ղ ենք ենթադրել, որ կան այնպիսի տեղեկություններ, որոնց բարձրաձայնելը Առողջապահության նախարարության շահերից չի բխի, մեր զրուցակիցը նշեց, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես իրենք են ներկայացնում. «Մի պարզա բան կասեմ, եթե առողջապահության նախարարության «Մոր և մանկան» վարչության պետը եթերով ասում է, որ մահը ցուցանիշ չէ, դուք պատկերացնո՞ւմ եք, եթե ես ներկա լինեի…»:Մարալիկի ծննդատան շուրջ ծավալվող իրադարձություններին նվիրված քննարկման ժամանակ կարծիքներ հնչեցին այն մասին, որ մասնագետներ չկան: Այս մասին տիկին Ներսիսյանն ասաց, որ ամբողջ բժշկական ինստիտուտը մասնագետներ է տալիս.«Շատ օրդինատորներ կան, ովքեր ավարտած են ու աշխատանք են փնտրում՝ թող ուղղորդեն: Ամեն ինչ այնպես չէ, ինչպես իրենք են ներկայացնում: Կամ, ի՞նչ է նշանակում Մարալիկի ծննդատանը բաժանմունք չկա, եթե չի եղել բաժանմունք, այդ դեպքում գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանը ինչի՞ է մինչև հիմա այդ բաժանմունքը ֆինանսավորել»:

Մեր զրուցակցի խոսքերով, ստացվում է, որ քննարկմանն իր ներկայությունը կանխել են, որովհետև շատ բաներ կար, որ պետք է ասվեր:

Նյութի աղբյուրը՝ analitik.am

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ