Գլխավոր էջ Uncategorized ՀԱՊԱԿ-ի տնօրենը փորձել է աթոռով հարվածել փոխտնօրենին

ՀԱՊԱԿ-ի տնօրենը փորձել է աթոռով հարվածել փոխտնօրենին

25264
0

Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնի շուրջ կրքերը չեն դադարում։ MedMedia-ն զրուցել է ՀԱՊԱԿ-ի բուժգծով փոխտնօրեն Վաղինակ Հովհաննիսյանի հետ։ Այսօր ամենօրյա աշխատանքային ժողոովի ժամանակ ՀԱՊԱԿ տնօրեն ՍԵրգեյ Խաչատրյանը աշխատակիցներին տեղյակ է պահել, որ կենտրոնը ի վաճակի չէ պարգևավճարներ տալ աշխատակիցներին, քանի որ 6 մլն դրամ տրամադրել է Վաղինակ Հովհաննիսյանին, ապա հավելել, որ աշխատակիցները նայեն  բուժգծով փոխտնօրեի աչքերին և տեսնեն,  հարցնեն, թե որտեղ են իրենց պարգևավճարները, իսկ եթե աշխատակիցները ամաչեն, ապա թող ինքը՝ Վաղինակ Հովհաննիսյանը, դա կարդա աշխատակիցների աչքերում։ Վաղինակ Հվհաննիսյանը MedMedia-ի հետ զրույցում ասաց, որ փորձել է հանդարտեցնել իրավիճակը, խնդրել է տնօրենին հանգստանալ և սթափ դատել։ Ի պատասխան Սերգեյ Խաչատրանը հայտնել է, որ Հովհաննիսյանը յուրացրել է աշխատակիցների և ՀԱՊԱԿ-ի գումարները։ Սկսվել է վիճաբանություն և Սերգեյ Խաչատրյանը վերցրել է աթոռը և փորձել է հարվածել, ներկա բժիշկները պատ են կազմել և թույլ չեն տվել, որ հարվածի, բժիշկներից մեկի խնդրանքով Հովհաննիսյանը դուրս է եկել սենյանկից, գնացել իր աշխատասենյակ, ապա զանգահարել է ոստիկանություն, քիչ անց ներս է եկել կետրոնի պահեստապետը և խորհուրդ է տվել հեռանալ կենտրոնից, որ «ուրիշ բան չլինի, հետագա խնդիրներից խուսափելու համար էլ բուժգծով փոխտնօրենը դուրս է եկել։ Դեպքի առթիվ ոստիկանության Էրեբունիի բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ինչու՞ է կենտրոնը պարտավոր 6 մլն դրամ վճարել Վաղինակ Հովհաննիսյանին։

Նորքի հոգեբուժարանի լուծարաումից հետո Վաղինակ Հովհաննիսյանին տեղափոխում են ՀԱՊԱԿ և նշանակում նույն պաշտոնում, ինչը որ զբաղեցնում էր նախկին ախատավայրում։ Այդ ընթացքում ՀԱՊԱԿ-ում մի քանի տնօրեն է փոխվում։ Երբ պաշտոնավարման է գալիս Նարեկ Վանեսյանը, փոխտնօրենին առաջարկում է դիմում գրել և հեռանալ աշխատանքից՝ պատճառաբանելով, որ «սա նոր Հայաստանն է և սովետական մնացորդները, կաշառակերները այստեղ տեղ չունեն»։ Փոխտնօրենը չի համաձայնել հեռանալ իր դիմումի համաձայն՝ Նարեկ Վանեսյանին հիշեցնելով, որ նրա ծնողներն էլ«սովետական մարդիկ» են և կոռեկտ չէ նման կերպ արտահայտվել մարդկանց հասցեին։ Այդ խոսակցությունից հետո Վանեսյանը նրան հեռացրել է աշխատաքից։ Վաղինակ Հովհաննիսյանը դիմել է դատարան և դատական կարգով վերականգնել իր իրավունքները։ 1-ին ատյանի դատարանի որոշումը բողոքարկվել է վերաքննիչ, ապա վճռաբեկ դատարան, իսկ 2019թ-ի նոյեմբերի 21-ին օրինական ուժի մեջ է մտել վճիռը և Վաղինակ Հովհաննիսյանը վերականգնվել է իր նախկին աշխատանքին և դատարանի որոշման համաձայն  կենտրոնը պարտավորվել է Հովհաննիսյանին վճարել 6 մլն դրամ՝ պարապուրդի, դատական ծախսերի և պետտուրքերի վճարնեի համար։

Ներկայիս տնօրեն Սերգեյ Խաչատարայնին բուժգծով փոխտնօրենի վերականգնվելը այնքան էլ դուր չի եկել և աշխատանքային հենց առաջին օրը հանձնարարել է պարզել, թե ով է ՀԱՊԱԿ-ի վրա բողոքներ գրում, փոխտնօրենը բացատրել է, որ դա իր աշխատանքի մասը չի կազմում, ինքը քննիչ չէ և չի կատարի նման հրամաններ, ի պատասխան Խաչատրյանը ասել է, որ կենտրոնում իր հրամանները չեն քննարկվում և անհրաժեշտ է դրանք անվերապահորեն կատարել և հենց աշխատանքային առաջին օրը նկատողություն է տվել Վաղինակ Հովհաննիսյանին։ Շատ չանցած փոխտնօրենը կրկին նկատողություն է ստացել, այս անգամ էլ տնօրենը խնդրել է պարզել, թե հարկադիր բուժվող քանի հիվանդ կա կենտրենում, Վաղինակ Հովհաննիսյանի հաշվարկով նրանց թիվը կազմել է 20, իսկ Սերգեյ Խաչատրայնի հաշվարկով 22։ Այս պահին երկու նկատողություններն էլ վիճարկվում են դատական կարգով։

Հարկ ենք համարում հիշեցնել, Ն. Վանեսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2015թ. մայիսի 29-ից մինչեւ 2015թ. հոկտեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով՝ Իջեւան բժշկական կենտրոն ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը, Իջեւան քաղաքի բնակչուհի Ալլա Ասիրյանից որպես բժշկուհի տեղավորելու պատրվակով խաբեությամբ հափշտակել է 3000 դոլար:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ