Գլխավոր էջ Հարցազրույցներ Թորոսյանի պետական պաշտոն զբացեղնելու հաշվին ավելանում է հարազատի, բարեկամի և...

Թորոսյանի պետական պաշտոն զբացեղնելու հաշվին ավելանում է հարազատի, բարեկամի և ծանոթի դերը

4273
0

Հնարավոր է բժշկի գլխին լույս ամրացնել գիշերն էլ աշխատացնել՝ այնքան մինչև քթային արնահոսություն ունենա և սպառվի ու ունենալ 4 անգամ ավել գործ  չավելացող բժշկական անձնակազմով։ Այս մասին  168 ժամ լրատվականի Review  հաղորդման շրջանակներում խոսել է առողջապահության կազմակերպիչ, բժիշկ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը։

Լրագրողի այն հարցին, թե առողջապահության Նախարարին հաջողվել է  առկա է կոռուպցիան արմատախիլ անել, Գևորգ Գրիգորյանը նշում է․«Առողջապահության  ոլորտում ակնհայտորեն առկա է կոռուպցիա, և այդ ամենից տեղյակ են նաև ոլորտի մասնագետները այդ թվում՝ առողջապահության ոլորտի պաշտոնյաները։ Դա ակնհայտ է դառնում, երբ քննության են առնվում  նվիրատվություններն ու  թանկարժեք մեքենաները»։

Նրա մեջբերմամբ՝ «Այս խնդրի կարգավորման մեջ  նաև աշխատանք ունի անելու պետական վերահսկողության ծառայությունը երկրի վարչապետը, ով իմ խորին համոզմամբ բացարձակապես ոչինչ չի հասկանում և խորհրդական չունի, ով կկարողանա իրեն խորհուրդ տալ, քանի որ դա նաև վերջինիս վարկանիշի հարցն է»։

Թեմայի շուրջ առողջապահության կազմակերպիչը կոռուպցիայի ակնհայտ օրինակ համարեց լրագրողի մեջբերած այն իրողությունը, որ Արսեն Թորոսյանի կնոջը  պատկանող բուժկենտրոնը 2018 թվականին ստացել է 22 միլիոն, իսկ 2019-ի համար 98 միլիոն։ Վերաբաշխման արդյունքում վիրահատվածների թիվն ու պատվիրակված ծառայությունների թիվը ավելացել է, բայց աշխատողների թիվը նույնն է մնացել։

«Եթե կոռուպցիայի սահմանումը մենք փորձենք հիշել, ապա Թորոսյանի  պետական պաշտոն զբացեղնելու հաշվին ակնհայտորեն ավելանում է հարազատի, բարեկամի և մնացած բոլոր ծանոթների դերը։ Սա դասական սահմանման մեջ մտնող կոռուպցիայի ամենացայտուն դրսևորումներից մեկն է։ Սակայն փաստացի պետք է հաշվի առնել, որ գոյություն ունի աշխատանքային հիգիենա, որը սահմանում է հստակ աշխատանքային ժամեր և պայմաններ։ Նույն մարդուն ստիպել 4 անգամ ավել գործ անելը կլինինի միայն որակի հաշվին»,-եզրափակում է նա։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ