Գլխավոր էջ Uncategorized 6 մթերք, որոնք կարող են դառնալ մաշկի վաղաժամ ծերացման պատճառ

6 մթերք, որոնք կարող են դառնալ մաշկի վաղաժամ ծերացման պատճառ

831
0

Բազմաթիվ գիտափորձերը ցույց են տվել, որ կան սննդամթերքի տեսակներ, որոնք կարող են բացասաբար անդրադառնալ մաշկի վրա՝ նպաստելով վաղաժամ ծերացմանը: Սա է պատճառը, որ նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է վերանայել սննդակարգն ու հնարավորինս նվազեցնել ստորև ներկայացված սննդամթերքի գործածությունը:

Շաքար

Մաշկի ծերացումն արագացնող սննդամթերքի շարքին է դասվում շաքարը: Բանն այն է, որ այն դանդաղեցնում է կոլագենի՝ մաշկի առաձգականության համար պատասխանատու սպիտակուցի սինթեզը, ինչն էլ նպաստում է ծերացման գործընթացների արագացմանը:

Վերամշակում անցած մսամթերք

Վերամշակում անցած մսամթերքի չարաշահումը բացասաբար է անդրադառնում նյութափոխանակության վրա, ինչի հետևանքով մաշկը դառնում է խամրած, ստանում է անառողջ երանգ ու հաճախ է բորբոքվում:

Աղ

Պատրաստի մթերքն ու կիսաֆաբրիկատները պարունակում են մեծ քանակությամբ աղ: Սա է պատճառը, որ սննդակարգում նման մթերքի առկայության դեպքում հաճախ են նկատվում այտուցներ:

Սուրճ

Սուրճի սիրահարները հաճախ են բախվում ատամների էմալի վնասման ու օրգանիզմի ջրազրկման խնդրին, իսկ խոնավության պակասը նպաստում է կնճիռների առաջացմանն ու ծերացման գործընթացների արագացմանը:

Ալկոհոլ

Ոգելից խմիչքների գործածությունը կարող է դառնալ մաշկի անհարթությունների առաջացման պատճառ, ինչպես նաև դարձնել արյունատար անոթներն ավելի արտահայտված:

Եգիպտացորենից ստացված մթերք

Եգիպտացորենի փաթիլները, չիպսերը, պոպկորն ու եգիպտացորենից պատրաստվող այլ մթերքը նույնպես կարող են դառնալ մաշկի վաղաժամ ծերացման պատճառ: Նման մթերքն առաջացնում է օրգանիզմում Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուների դիսբալանս, ինչն էլ բացասաբար է անդրադառնում մաշկի առողջական վիճակի վրա:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ