Գլխավոր էջ Medmedia TV Անլուծելի խնդիրներ այս պահին չունենք․ Զարուհի Բաթոյան

Անլուծելի խնդիրներ այս պահին չունենք․ Զարուհի Բաթոյան

358
0

ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ճեպազրույցի ընթացքում հայտնեց, որ Արցախից ժամանակավորապես տեղափոխված մեր քաղաքացիների տեղավորման խնդիրները լուծվում են տարբեր կամավորական խմբերի և նախարարությյան համակարգման միջոցով։

«Ունենք ստեղծված սոցիալական աջակցության շտաբ, գործում են մի քանի կամավորական խմբեր և այդ խմբերի հետ ևս կապի մեջ են։ Հիմնականում քաղաքացիներին տեղավորել ենք մասնավոր սեկտորի կողմից տրամադրված կացարաններում, հյուրատներում, հյուրանոցներում։ Սննդի հարցը ևս լուծվում է քաղաքացիների աջակցությամբ՝ մարզպետարանների հետ համագործակցությամբ»,-հայտնեց նախարարը։

Բաթոյանը նաև նշեց, որ որպես այդպիսին շատ լուրջ, մեծ խնդիրներ չունեն։

Մանրամասները՝ տեսանյութում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ