Գլխավոր էջ Առողջապահությունն աշխարհում 5 նշան, որոնք փաստում են օրգանիզմում կալցիումի պակասի մասին

5 նշան, որոնք փաստում են օրգանիզմում կալցիումի պակասի մասին

1864
0

Կալցիումի պակասը օրգանիզմում բավականին տարածված խնդիր է: Միջին տարիքի օրգանիզմը օրական պետք է ստանաՄեծահասակները 1000 մգ կալցիում, իսկ 60 տարեկանից հետո `1200 մգ կալցիում:

Օրգանիզմի համար կալցիումի բավարար քանակ ապահովել հնարավոր է առողջ և հավասարակշռված դիետայով, սակայն  այսօր քչերն են հետևում առողջ սննդակարգի: Շատերը  նախընտրում են արագ սնունդը, որը հարուստ չէ կալցիումով և այլ առողջ սննդանյութերով:

Ինչպիսի՞  նախանշաններն են փաստում, որ ձեր օրգանիզմը ունի  կալցիումի պակաս:

Դող

Օրգանիզմում կալցիումի պակասի դեպքում առաջանում է դող ոտքերի շրջանում, հատկապես գիշերը: Եթե ձեզ մոտ վերջին շրջանում անընդհատ նկատվում է ոտքերի դող, ապա պետք է ստուգել կալցիումի քանակը օրգանիզմում և ավելացնել կալցիում պարունակող մթերքների քանակը՝ կաթնամթերք, պանիր, քունջութ, մաղադանոս,  ընդեղեն և այլն:

Ատամների և եղունգների հետ կապված խնդիրներ

Կալցիումը անհրաժեշտ է ատամների, եղունգների և մազերի աճի ու առողջության համար:  Եթե կա կալցիումի պակաս, ապա վաղ թե ուշ ձեզ մոտ խնդիրներ կառաջանան ատամների, եղունգների մազերի հետ կապված:

Մատների թմրություն

Մատների արանքում կամ վերջնամասերում թմրություն, ցավ, անզգայունություն.  այս ամենը կարող է  լինել կալցիումի պակասի հետևանք:

Խնդիրներ քնի հետ կապված

Կալցիումի պակասը կարող է նաև առաջացնել քնի հետ կապված խնդիրներ, մասնավորապես անքնություն: Իհարկե, անքնությունը կարող է լինել այլ խանգարումների հետևանք, այդ իսկ պատճառով, եթե երկար ժամանակ լավ չեք քնում կամ ունեք բացարձակ անքնություն, ապա պետք է խորհրդակցեք բժշկի հետ:

Հիշողության խանգարում

Մոռացկոտությունը, հիշողության խանգարումը նույնպես կարող են օրգանիզմում կալցիումի պակասի հետևանք լինել:

Նյութի աղբյուրը՝ med2.ru

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ