Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Երեկ իմ աչքի առաջ 40 րոպեյում լուծեցին 3 բեռնատար հացի հարց. Արմեն...

Երեկ իմ աչքի առաջ 40 րոպեյում լուծեցին 3 բեռնատար հացի հարց. Արմեն Գրիգորյան

6307
0

Բժիշկ, Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ՈՒՀ նախկին թիմի անդամ Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի քանի փաստ։
Մոտ 4000 հոգի կանանց և երեխաներին ընդունել ու տեղավորել են մի խումբ դերասաններ, երգիչներ , այթիշնիկներ ու դեռահաս կամավորականներ իրենց անձնական կապերով և փողերով ։
8րդ օրն է համարյա չեն քնում, սնվում են բրտուջներով և դոշիրակով։ Բոլորի ձայնը կտրված է։
Օրեկան քանի տոննա մթերք , ջուր, շոր և այլ են ուղարկում Արցախ ոչ ոք չգիտի, բեռնատար մեքենաները վաղ առավոտվանից մինչև կեսգիշեր բարձվում և գնում են դեպի պատերազմ։
Երեկ իմ աչքի առաջ 40 րոպեյում լուծեցին 3 բեռնատար հացի հարց , որ թխվի Գորիսում և վաղ առավոտյան լինի Արցախում։
Իսկ սոցապ նախարարությունը երեկ չէր աշխատում, քանզի կիրակի էր։ Իսկ այս օր սոցապ նախարարը օրվա վերջ առաջարկեց որոշել հարմար ժամ, որ շերեփով ազգովի խփենք «կաստրյուլկեքին»։ Այդ առաջարկը լայն քննարկվում է սոցցանցերում , աննախադեպ բարձրունքի հասցնելով նախարար Բաթոյանի ճանաչողականությունը։
Խաղաղ կյանքում արդեն սովորել ենք դեգեներատներին, բայց պատերազմի ժամանակ ամեն դեգեներատ ղեկավարը սոված երեխա է կամ անօդեվան փախստական ընտանիք։
Մարդ պիտի էդ աստիճան լեմուր (лемур) չլինի էլի…»։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ