Գլխավոր էջ Նորություններ ՀՀ ՄԻՊ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնականի հրապարակած «ապացույցներին»

ՀՀ ՄԻՊ-ն արձագանքել է Ադրբեջանի նախագահի օգնականի հրապարակած «ապացույցներին»

305
0

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հերթական զավեշտալի «փաստն» է հրապարակել այն մասին, իբր հայկական կողմը Մինգեչաուրում հրթիռային հարված է հասցրել քաղաքացական ենթակառուցվածքներին, սակայն հրթիռը չի պայթել, և ասվածը հիմնավորելու համար թվիթերի իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակել:

Նկարից երևում է, որ դատարկ խողովակ հիշեցնող մետաղական առարկան, ամենայն հավանականությամբ, խնամքով տեղադրվել է բարեկարգ ասֆալտի վրա եղած անցքում:

Հաջիևի այս հրապարակմանը նաև ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն է ֆեյսբուքյան իր էջում արձագանքել.

«Ինչպիսի քաղաքակիրթ պահվածք «հայկական» հրթիռի կողմից: Այն այնքա՜ն նուրբ կերպով է մխրճվել ադրբեջանական ասֆալտի մեջ: Ահա այսպիսի ակնհայտ կեղծիք, ծիծաղելի է»,- գրել է Թաթոյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուրը կարող է Արցախի և Հայաստանի մի շարք բնակավայրերում տեսնել Ադրբեջանի հարձակումների և արձակած կասետային հրիթռների պատճառած կորուստներն ու ավերածությունները:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ