Գլխավոր էջ Մարդիկ ԱՍՈՒՄ են Գանձակը պատմական Հայաստանի կարեւորագույն քաղաքներից է․ պատմաբան

Գանձակը պատմական Հայաստանի կարեւորագույն քաղաքներից է․ պատմաբան

5272
0

Պատմաբանի դիտարկում. Գանձակը պատմական Հայաստանի կարեւորագույն քաղաքներից է: Ցավոք միջնադարից սկսած քաղաքը եւ հարակից բնակավայրերը լցվել են վաչկատուն ցեղերով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Խաչատուր Ստեփանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «19-րդ դ. վերջին եւ 20-րդ դ. սկզբին Գանձակը գերազանցապես հայերով եւ թաթարներով բնակեցված քաղաք էր (Անդրկովկասի խոշոր քաղաքներից մեկը): 1918 թ. մայիսի վերջին, երբ հռչակվեց Վրաստանի անկախությունը, դրանից հետո Թիֆլիսում իրենց անկախության մասին հայտարարեցին նաեւ Անդրկովկասի թաթարները: (Գիտենք, որ մայիսի 28-ին էլ հռչակվեց Հայաստանի անկախության մասին):

Սկզբում թաթարների հռչական անկախ պետությունը կոչվեց Արեւելյան Անդրկովկասի Մահմեդականների Հանրապետություն, սակայն քիչ անց դրան տրվեց Ադրբեջան արհեստական անունը: 1918 թ. մայիսի վերջին Բաքուն գտնվում էր բոլշեւիկների եւ հայերի ձեռքին: Կովկասյան թաթարները նորահռչակ Ադրբեջան պետության ժամանակավոր մայրաքաղաք հայտարարեցին Գանձակը: Այդ օրերին թուրքական զորքը Նուրի փաշայի գլխավորությամբ արդեն Գանձակում էր եւ հեշտացրեց հինավուրց հայկական քաղաքը թաթարների հռչակած պետության մայրաքաղաք (թեկուզ ժամանակավոր) դարձնելու գործը:

Գանձակը Արդբեջանի մայրաքաղաք դարձնելը պայմանավորված էր նաեւ նրանով, որ այստեղ թաթարական ծայրահեղական տարրերը բավական ուժեղ էին: Այս ընթացքում քաղաքում նրանք կազմակերպվեցին նաեւ հայ բնակչության կոտորածներ: Համառոտ այսքանը՝ պատմությունից…

Ասել կուզեմ, որ Գանձակի դիրքը ոչ միայն ռազմավարական է, այլ նաեւ այն ինչ-որ առումով սիմվոլիզմ է ենթադրում Ադրբեջան կոչվածի համար: Ի դեպ այս քաղաքը հիմա էլ ադրբեջանական ազգայնականության աչքի ընկնող կենտրոններից է, եթե ոչ գլխավոր կենտրոնը: Նաեւ այս տեսակետից արդարացված է Գանձակին խփելը…

Գանձակի ազատագրումը լուրջ հայտ կլինի ոչ միայն ռազմավարական գերակայություն ձեռք բերելով այս պատերազմում հաղթելու, այլեւ՝ Ադրբեջան պետությունը բարոյապես կազմաքանդելու տեսանկյունից»:

Պատմաբանի դիտարկում.Գանձակը պատմական Հայաստանի կարևորագույն քաղաքներից է: Ցավոք միջնադարից սկսած քաղաքը և հարակից…

Posted by Խաչատուր Ստեփանյան on Sunday, October 4, 2020

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ