Գլխավոր էջ Գլխավոր Արսեն Թորոսյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը. ինչո՞ւ է նախարարին սպասարկում Toyota prado...

Արսեն Թորոսյանը չարաշահել է պաշտոնեական դիրքը. ինչո՞ւ է նախարարին սպասարկում Toyota prado ավտոմեքենա

25716
0

Սևանի հոգեբուժական հաստատությունում տեղի ունեցած չարաշահումների մասին ընթացիկ տարվա հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազությունը հողորդագրություն տարածեց, որում նշվում էր, որ հաստատությունում 50 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերել։ Չարաշահումների մեջ նշում էր նաև, որ 2015թ-ին բուժհաստատությունը ձեռք է բերել 18 մլն դրամ արժողությամբ Toyota Prado ավտոմեքենա` դրանով 9.5 մլն դրամ վնաս հասցնելով պետությանը և խախտելով «Գնումների մասին» օրենքի պահանջները, որով հաստատության համար գնվելիք մեքենայի առավելագույն գինը սահմանված է 8.5 մլն դրամ։ Խնդիրը չէր վիրպել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի տեսադաշտից։ Վերջինս հայտնի է բժշկական ոլորտում չարաշահումների մասին դատապարտող հայտարարություններով։ Խոսեցին, քննադատեցին և բոլորը մոռացան մեքենայի ու չարաշահումների մասին։

Ըստ մեր ստացած տեղեկությունների նշված մեքենան այժմ գտնվում է Առողջապահության նախարարի մոտ և սպասարկում է անձամբ նախարարին։

«Գնումների մասին» նույն օրենքով նախատեսվում է նաև, որ ՀՀ կառավարության կողմից նշանակվող գործադիր մարմնի ներկայացուցիչներին հատկացվող մեքենաների առավելագույն արժեքը պետք է լինի  15 մլն դրամ, իսկ շարժիչի ծավալը՝ 3.5 լիտր, թեև շարժիչի ծավալը թույլատրելիի սահմաններում է՝ (2,7 լիտր ծավալով), սակայն մեքենան 2015թ-ի արտադրության է և գնվել է հենց արտադրման տարում՝ 18 մլն դրամով, իսկ մեքենայի շուկայական արժեքը պարզ որոնման արդյունքում տեսնում ենք, որ մոտ 46 հազար դոլար է։

Օրենքը սահմնում է, որ հանրային իշխանության մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին ավտոմեքենաների ձեռքբերումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի հուլիսի 24-ի N 830-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի հոկտեմբերի 24-ի N 938-Ա հրամանով հաստատված չափորոշիչներին համապատասխան` անկախ գնումների պլանում այլ չափորոշիչներով դրանց ներառված լինելու հանգամանքից։

Սա ինքնին պոշտոնեական դիրքի չարաշահում է և ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով՝  Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:

Նշենք, որ 2019թ-ի ապրիլին Սևանի հոգեբուժական հաստատությունում տեղի ունեցած տնօրենի ընտրություններում երկու թեկնածուներն էլ հաղթել էին, սակայն նախարարը որոշել էր նշանակել Սևանի հոգեբուժարանի տնօրենի գործող պաշտոնակատարին՝ Շավարշ Գրիգորյանին, որը մասնագիտությամբ տնտեսագետ է, բժշկական կրթություն չունի, սակայն իր թիմակիցն է։ Չնայած նախկինում Գրիգորյանը եղել է Լևոն Ալթունյանի օգնականը։

Մենք հարցում էինք ուղարկել ՀՀ առողջապահության նախարարություն, պարզելու, թե ինչ մեքենաներ կան նախարարության հաշվեկշռում և ինչ մեքենա է սպասարկում նախարար Թորոսյանին։ Սակայն մինչ այժմ հարցման պատասխան չենք ստացել։

Նշենք, որ Hetq.am-ը 2018թ-ին հարցում էր ուղարկել առողջապահության նախարարություն, պարզելու, թե ինչ մեքենաներ կան նախարարության հաշվեկշռում։ «Հետք»-ի հարցմանն ի պատասխան նախարարությունից նշել էին, որ նախարարին սպասարկում է «Տոյոտա Քեմրի» մակնիշի 2012թ-ի արտադրության մեքենա։

Խմբագրությունը հարցումների պատասխանները ստանալուն պես դրանք ևս կհրապարակի։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ